Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկությունում Լևոն Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների իր շարքը՝ հասցնելով 7-ի: Լևոնը 7-րդ տուրում արդեն  23-րդ քայլին սևերով հաշտություն կնքեց Ռիչարդ Ռապորտի հետ:

7 տուրից հետո  Արոնյանը 3,5 միավորով ընթանում է 12–րդ տեղում: Վաղը կայանալիք նախավերջին՝  8-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա Հիկարու Նակամուրայի հետ, ով ոչ-ոքի ավարտեց պարտիան Դին Լիժենի հետ:

Արոնյանից բացի, մրցաշարի 18 մասնակիցներից ևս 6-ին առայժմ չի հաջողվել հաղթանակ տոնել: Ընդ որում Ֆրանցիսկո Վալյեխոն և Հոու Յիֆանն էլ, որոնց մրցավեճում խաղաղ արդյունք գրանցվեց, բոլոր 7 պարտիաներն ավարտել են ոչ-ոքի:

Ընդհանրապես, մրցաշարն առատ է ոչ-ոքիներով: Կայացած 63 պարտիաներից 47-ում մրցակիցները խաղաղ դաշն են կնքել: Բացառություն չէր նաև 7-րդ տուրը, որում հաշտություն կնքեցին նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Դմիտրի Յակովենկոն, Շահրիյար Մամեդյարովն ու Յան Նեպոմնյաշչին, Եվգենի Տոմաշևսկին ու Ջոն Լյուդվիգ Համերը, Ալեքսանդր Գրիշչուկն ու Մայքլ Ադամսը:

Առաջին հաղթանակը տոնեց Սալեհ Սալեմը՝ առավելության հասնելով Ալեքսանդր Ռյազանցևի նկատմամբ, ով 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Տուրում գրանցված մյուս հաղթանակը տոնեց Լի Չաոն, ով մրցում էր Պավել Էլյանովի հետ:

7-րդ տուրից հետո էլ մրցաշարում երկիշխանությունը պահպանվեց: 4,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Շահրիյար Մամեդյարովն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Նրանց կես միավոր են զիջում Դմիտրի Յակովենկոն, Յան Նեպոմնյաշչին, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկն ու Մայքլ Ադամսը:


GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը