Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ուժեղագույնների մրցաշարում առավել հաջողը Սերգեյ Մովսիսյանի ելույթն էր

Մոսկվայում այսօր վերջնագիծը հատեց շախմատի «Աէրոֆլոտի» մրցաշարը: А խմբի մրցաշարում Հայաստանի 4 պատվիրակներից առավել հաջող խաղաց փորձառու գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը: Ավարտական՝ 9-րդ տուրում Մովսիսյանը 41-րդ քայլին հաղթեց ուզբեկ միջազգային վարպետ Թիմուր Կույբոկարովին և վաստակած 5 միավորով զբաղեցրեց  33–րդ տեղը:

Մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի ավարտելով հանդիպումը գերմանացի գրոսմայստեր Ռայներ Բուհմանի հետ, 4 միավորով գրավեց  62–րդ տեղը:

4 միավոր վաստակեց նաև Տիգրան Հարությունյանը, ով հաշտություն կնքեց գերմանացի գրոսմայստեր Մարտին Կրամերի հետ: Տիգրանը հանգրվանեց 63–րդ հորիզոնականում:

Ամենացածր ցուցանիշը գրանցեց մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Հայկի մրցակից ռուսաստանցի միջազգային վարպետ Սավելի Գոլուբովը հանդիպմանը չէր ներկայացել և հայ շախմատիստին հաղթանակ գրանցվեց: Մարտիրոսյանը 3,5 միավորով գրավեց 84-րդ տեղը:

А խմբի մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը, ով  վաստակեց 7 միավոր: Նա իրավունք ստացավ մասնակցելու հուլիսին կայանալիք Դորտմունդի մրցաշարին:

«Աէրոֆլոտի» B խմբի մրցաշարին մասնակցած հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկան Արամ Հակոբյանը, Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Քոթանջյանը, որոնք վաստակեցին 6-ական միավոր և ընդամենը մեկով զիջեցին մրցաշարի հաղթող ֆրանսիացի Գաբրիել Բատալինիին:

C խմբի մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջողը Վահե Դանիելյանի արդյունքն էր, ով 5,5 միավորով զբաղեցրեց 26-րդ տեղը:


Սերգեյ Մովսիսյանը 14 առաջատարներից մեկն է

Միակ կես միավորը Սերգեյ Մովսիսյանը կորցրեց առանց խաղի

Սամվել Տեր-Սահակյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Միջազգային վարպետները գերազանցեցին գրոսմայստերներին

Տուրը հաղթական էր միայն Տիգրան Հարությունյանի համար

Հայաստանցի շախմատիստներից հաղթեց միայն Մանուել Պետրոսյանը

Տիգրան Հարությունյանն առաջին հաղթանակը տոնեց

Սերգեյ Մովսիսյանը մոտեցավ առաջատարների խմբին

Հայկ Մարտիրոսյանն անդրանիկ հաղթանակը տոնեց

Սերգեյ Մովսիսյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Մեկնարկում միայն Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ տոնեց

Զավեն Անդրիասյանը կրկին նվաճեց շախմատի ակադեմիայի գավաթը

Տիգրան Հարությունյանը մեկ միավորով զիջեց հաղթողին

Երեք հայ շախմատիստներ կմասնակցեն Լիսաբոնի մրցաշարին

Հայաստանի նոր չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է

Տղամարդկանց մրցաշարում մթնոլորտը շիկացած է, կանանց մրցավեճում իրադրությունը պարզվեց