Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ» տեղափոխված սերբ ֆուտբոլիստ Ուրոշ Նենադովիչը 3 գոլ է խփել Հայաստանի գործող չեմպիոնի կազմում անցկացրած 7 հանդիպումներում:

Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում 23-ամյա արագավազ ֆուտբոլիստը պատմել է Սերբիայի պատանեկան հավաքականներում և տեղի Սուպերլիգայում ունեցած մրցելույթների, «Ալաշկերտում» իր նպատակների, նախընտրած խաղային դիրքի, Հայաստանի և Սերբիայի առաջնությունների խաղամակարդակի և հայերեն լեզվի իմացությունը բարելավելու ցանկության մասին:

Ուրոշ, սկսել ես զբաղվել ֆուտբոլով Բելգրադի ՕՖԿ-ի ակադեմիայում, որը բավականին մեծ ճանաչում ունի տարածաշրջանում և բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստներ է պատրաստել:

-Այո, 7 տարեկանում սկսեցի մարզվել ՕՖԿ-ի համակարգում և այնտեղ մոտ 10 տարի անցկացրեցի: Այդ ակումբի ակադեմիան, իրոք, շատ արդյունավետ է գործում:

Հենց ՕՖԿ-ից դու հրավիրվեցիր Սերբիայի պատանեկան հավաքականներ: 2013-ին նույնիսկ կարող էիր Եվրոպայի չեմպիոն դառնալ Մ-19 հավաքականի կազմում:

-Հանդես եմ եկել Սերբիայի Մ-17, Մ-18, Մ-19 և երիտասարդական հավաքականներում: Մ-19 հավաքականի կազմում մասնակցեցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին և 2 խաղում մեկ գոլ խփեցի: Ցավոք, վերջին պահին դուրս մնացի թիմի հայտացուցակից և չմասնակցեցի եզրափակիչ փուլին: Իմ թիմակիցները կարողացան մարզական սխրանք գործել` դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Խաղացել ես Սերբիայի Բարձրագույն խմբի մի շարք թիմերում` «Ռադ», «Նովի Պազար», «Վոյվոդինա», «Ռադնիկ»:

-Այո, մոտ 4-5 տարի հանդես եմ եկել Սերբիայի Սուպերլիգայի թիմերում: Որոշ թիմերում հաջող մրցելույթներ ունեցա, իսկ որոշ թիմերում չհաջողվեց ամրապնդվել: Ընդհանուր առմամբ, 53 խաղ եմ անցկացրել Բարձրագույն խմբում: «Պարտիզանի» և «Ցրվենա Զվեզդայի» կարգի թիմերի դեմ խաղալը շատ մեծ փորձ էր ինձ համար: Այդ թիմերում ամեն ինչը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում. Պայմանները, ֆուտբոլիստները, երկրպագուները:

Սերբիայի առաջնության խաղերից մեկից հետո դու մոտեցար տրիբունային և համբուրեցիր ընկերուհուդ: Կկրկնե՞ս նույնը Հայաստանում:

-Միգուցե (ծիծաղում է): Բայց այն ժամանակ ես շատ երիտասարդ էի, մենք էլ նոր էինք սկսել հանդիպել: Հիմա արդեն ամուսնացած ենք, երեխա ունենք, ավելի լուրջ եմ դարձել (ժպտում է):

18034191_747887465390061_6716498897936562355_n

Ուրոշ, ինչպե՞ս կայացավ տեղափոխությունդ «Ալաշկերտ» և ինչպիսի՞ նպատակներ ունես մեր թիմի հետ կապված:

-Ինձ հետ կապ հաստատեց ակումբի սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը`առաջարկելով միանալ «Ալաշկերտին»: Բավականաչափ խաղաժամանակ չէի ստանում «Ռադնիկում» և ցանկություն ունեի ուժերս փորձելու նոր ակումբում: Միացա «Ալաշկերտին» Անթալիայում, կարողացա ինձ լավագույն կողմերով դրսևորել, ինչից հետո պայմանագիր ստորագրեցի:

Իմ նպատակն «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է: Ցանկանում եմ հնարավորինս շատ գոլեր խփել, օգուտ բերել իմ թիմին և ուրախացնել երկրպագուներին: Կփորձեմ հաջորդ մրցաշրջանում պայքարել լավագույն ռմբարկուի կոչման համար (ժպտում է):

Ո՞ր խաղային դիրքն է քեզ ավելի հոգեհարազատ: Սկսեցիր մրցաշրջանը եզրային կիսապաշտպանի դիրքում, իսկ վերջին խաղերում գործում ես առաջ քաշված հարձակվողի դիրքում:

-Դա կախված է նաև մրցակիցներից: Երկու դիրքում էլ ինձ լավ եմ զգում: Պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում, որտեղ մարզիչը կցանկանա ինձ տեսնել:

Ի՞նչ կարծիք ունես Հայաստանի առաջնության վերաբերյալ: Կարո՞ղ ես համեմատել մեր առաջնությունը Սերբիայի Սուպերլիգայի հետ:

-Ամեն առաջնությունն իր առանձնահատկություններն ունի: Միգուցե, Սերբիայում ավելի շատ են ուժեղ ֆուտբոլիստներն ու ակումբները, սակայն պետք է նշեմ, որ Հայաստանի առաջնությունն էլ բավականին լավ խաղամակարդակ ունի: Ինձ այստեղ դուր է գալիս:

Հավանու՞մ ես Երևանը:

-Այո, ես և ընտանիքս արդեն հարմարվել ենք այս քաղաքում: Մենք շատ ենք հավանում Երևանը:

Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար այն հանգամանքը, որ «Ալաշկերտում» հանդես ես գալիս երկու հայրենակիցներիդ հետ միասին:

-Իհարկե, շատ հաճելի է, որ կարող ես շփվել հայրենակիցներիդ հետ: Չնայած նրան, որ լեզվի հետ կապված մեծ խնդիրների չենք հանդիպում, քանի որ այստեղ բոլորը տիրապետում են ռուսերենին, փորձում եմ նաև հայերեն սովորել:

Ի՞նչ բառեր գիտես հայերեն:

-«Բարև Ձեզ», «գնացինք»…(երկար մտածում է)…ու էլի մի քանի բառեր (ծիծաղում է):


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»

Աբրահամ Խաշմանյան. «Մեր թիմը շավ լավ խաղաց, ու հաղթանակը տրամաբանական էր»