Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ուղիղ 35 տարի առաջ Խորեն Հովհաննիսյանի դուբլը օգնեց ջախջախել Բաքվի «Նեֆչիին»

Ուղիղ 35 տարի առաջ, 1982թ. մայիսի 16-ին, Երևանի «Արարատը» ԽՍՀՄ-ի առաջնության 11-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունեց Բաքվի «Նեֆչիին» և ջախջախեց 3-0 հաշվով:

«Արարատի» կազմում դուբլ ձևակերպեց Խորեն Հովհաննիսյանը, իսկ մյուս գնդակը հեղինակեց Պողոս Գալստյանը:

Ավելացնենք, որ այդ տարի «Արարատը» զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: