Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վլադիմիր Հակոբյանն առաջատարներին հետապնդողների թվում է

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրն այնքան էլ հաջող չէր հայ շախմատիստների համար, որոնցից ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տոնել:

Առավել հաջող հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց իրանցի գրոսմայստեր Պարհամ Մաղսոդլոյի հետ: Փորձառու գրոսմայստերը վաստակած 4,5 միավորով ընթանում է 11-րդ տեղում: Հակոբյանը մեկ միավորով է զիջում աղյուսակը գլխավորող հնդիկ շախմատիստ Բաշկարան Ադհիբանին և ուկրաինացի Մարտին Կրավցիվին:

Ուզբեկ Նոդիրբեկ Յակուբբոևի հետ մրցախաղում Գաբրիել Սարգսյանն էլ հաշտություն կնքեց: Գաբրիելը վաստակած 4 միավորով ընթանում է 34-րդ տեղում: Նշենք, որ մեր երկու գրոսմայստերներն էլ առայժմ անպարտելի են:

Իսկ ահա Էդուարդ Հակոբյանը, ով նախորդ երկու տուրերում հաղթանակներ էր տարել ու զգալիորեն բարելավել էր մրցաշարային վիճակը, պարտվեց հնդիկ Սաուրաբ Անանդին: Պատանի շախմատիստը 3 միավորով 108-րդ տեղում է:


Տիգրան Քոթանջյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի իրենց դիրքերը

Հայ գրոսմայստերների եռյակի հաղթական մեկնարկը

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Անպարտելի Գաբրիել Սարգսյանն արժանացավ դրամական պարգևի

Վլադիմիր Հակոբյանը մրցանակների հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը միացավ առաջատարներին հետապնդողներին

Հայ շախմատիստների հաղթական օրը

Հակոբյանն ու Սարգսյանն առաջին հաղթանակները տոնեցին

Հակոբյանն ու Սարգսյանը մեկնարկում կեսական միավոր վաստակեցին

Արոնյանն ու Մելքումյանն արժանացան դրամական պարգևների

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքերը

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել արագ շախմատի աշխարհի առաջնությունում

«ՊՍԺ»-ն «բացեց» տրանսֆերային պատուհանը, Զլատանը՝ «շունչ տվեց» ֆրանսիական լիգային. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում Հայաստանը կներկայացնեն 3 շախմատիստներ