Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վլադիմիր Հակոբյանը մրցանակների հավակնորդների թվում է

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ավարտին է մոտենում շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին տուրից առաջ մրցաշարի պարգևներին է հավակնում Շարժայում բավական հաջող հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը: 8-րդ տուրում հայ շախմատիստը մրցաշարում իր 4-րդ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով հնդիկ միջազգային վարպետ Սրինաթ Նարայանանի նկատմամբ:

Հակոբյանը վաստակած 6 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Մեր փորձառու գրոսմայստերն ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող չինացի Վան Հաոյին, հնդիկ Բաշկարան Ադհիբանին, ուկրաինացիներ Յուրի Կրիվոռուչկոյին և Մարտին Կրավցիվին: 9-րդ տուրում Հակոբյանը սևերով կխաղա հնդիկ Սեթուրամանի հետ:

Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց հնդիկ գրոսմայստեր Հարիկա Դրոնավալիի հետ պարտիայում, որի հետ նախորդ տուրում միավորը կիսել էր նաև Վլադիմիր Հակոբյանը: Գաբրիելը 5,5 միավորով ընթանում է 27-րդ տեղում:

Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաև Էդուարդ Հակոբյանի մրցախաղը եգիպտացի գրոսմայստեր Աբդելռահման Հեշամի հետ: Պատանի հայ շախմատիստը 4,5 միավորով 78-րդ տեղում է:


Տիգրան Քոթանջյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից

Քոթանջյանն առաջադիմեց, Սարգսյանը՝ նահանջեց

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի իրենց դիրքերը

Հայ գրոսմայստերների եռյակի հաղթական մեկնարկը

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Անպարտելի Գաբրիել Սարգսյանն արժանացավ դրամական պարգևի

Գաբրիել Սարգսյանը միացավ առաջատարներին հետապնդողներին

Վլադիմիր Հակոբյանն առաջատարներին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստների հաղթական օրը

Հակոբյանն ու Սարգսյանն առաջին հաղթանակները տոնեցին

Հակոբյանն ու Սարգսյանը մեկնարկում կեսական միավոր վաստակեցին

Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գաբրիել Սարգսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում երեք առաջատարներին