Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վիտսել. «Բանակցեցի «Յուվենտուսի» հետ, բայց գնացի Չինաստան»

«Տյանցզին Ցյուանցզյանի» ֆուտբոլիստ Ակսել Վիտսելը խոսել է չինական ակումբ տեղափոխվելու որոշման մասին:

«Դա միայն իմ որոշումն էր: Մեծ հարգանք եմ տածում «Յուվենտուսի» նկատմամբ, որի հետ մի քանի տարի էր՝ բանակցում էի: Ակումբն ինձ առավելագույնն առաջարկեց, բայց ես ընտրեցի «Տյանցզին Ցյուանցզյանը»:

Հեշտ որոշում չէր, և ես լավագույնն եմ մաղթում «Յուվենտուսին»: Չեմ ստի ու կասեմ, որ ֆինանսական միջոցները մեծ դեր ունեցան: Սակայն Չինաստանում ինձ չեն վճարելու հանգստի համար: Մենք պատրաստվում ենք հաջողություններ գրանցել թե՛ առաջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում»,- Ջանլուկա դի Մարցիոյի կայքը փոխանցում է Վիտսելի խոսքը: