Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վերնիդուբ. «Գեղամ Կադիմյանը պետք է հասկանա, որ հարձակվողին կազմում տեղ երաշխավորում են միայն գոլերը»

«Զարյայի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը պատմել է, թե ինչպես է ընթանում Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանի հարմարվելու գործընթացը նոր թիմում:

«Գեղամն առայժմ հանդես է գալիս հարձակման կենտրոնում: Ճիշտ է, նա իրեն դեռ այդքան հարմարավետ չի զգում այդ դիրքում, սակայն նա ունի ժամանակ: Ես կշարունակեմ կատարել իմ աշխատանքը և փորձել հասկացնել նրան պահանջներս: Անելու եմ ամեն ինչ, ինչ անհրաժեշտ կլինի:

Ցանկանում եմ՝ Գեղամը հասկանա, որ հարձակվողին հիմնական կազմում տեղ երաշխավորում են միայն խփած գոլերը: Առայժմ ո՛չ նրա, ո՛չ Վլադ Կուլաչի, ո՛չ Դենիս Բեզբորոդկոյի մոտ դա չի ստացվում»,- ասել է Վերնիդուբը:

Հավելենք, որ 24-ամյա Կադիմյանը, ով ուկրաինական ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել, հանդես է գալու 17 համարի մարզաշապիկով:


«Շիրակն» ընդդեմ Գեղամ Կադիմյանի թիմի. Գյումրեցիները հաղթել են «Զարյային»

«Բանանցի» հաղթանակը, Մխիթարյանի և Համբարձումյանի գոլային փոխանցումները. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 16-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Քայլ առա՞ջ, թե՞ հետ. Հայաստանի ընտրանու 6 ֆուտբոլիստներ, ովքեր ձմռանը հայտնվեցին նոր ակումբներում

«Զարյայի» մարզիչ. «Գեղամ Կադիմյանի մասին լավ կարծիք եմ ձևավորել»

Գեղամ Կադիմյան. «Ավելի լավ է խաղալ տանը, քան արտասահմանում»

Հայաստանի հավաքականի հարձակվողը տեղափոխվել է «Զարյա»

Մերոնք դրսում. Ի՞նչ է սպասվում հայ ֆուտբոլիստներին այս շաբաթ

Ռուսլան Կորյանը միացել է Հայաստանի հավաքականին

Կադիմյանի ու Մալաքյանների թիմերը պարտություն են կրել

«Կարպատի» 3-0 «Հովերլա». Գեղամ Կադիմյանն աչքի է ընկել արդյունավետ գործողությամբ

Գեղամ Կադիմյանը պատմել է, թե ինչպես է հարմարվում նոր թիմում

«Կարպատներ» 2-2 «Ալեքսանդրիա». Գեղամ Կադիմյանը մասնակցեց խաղին

Մերոնք դրսում. Ի՞նչ հանդիպումներ են սպասվում հայ ֆուտբոլիստներին

Ուկրաինական մամուլ. Կադիմյանը օրենք է խախտում՝ խաղալով Հայաստանի հավաքականում