Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վերջին 4 մրցաշրջաններում ՀՀ հավաքականն իր լավագույն արդյունքը գրանցեց

Չեռնոգորիայի հավաքականի հետ ընտրական մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթները մրցաշրջան-2016-ում: Եթե զուտ գրանցված ընդհանուր արդյունքները (8 խաղ, +3=1-4, 15:14) հաշվի առնենք, ապա վերջին 4 տարիներին սա հավաքականի համար լավագույն մրցաշրջանն էր: Սակայն հավաքականի ցուցադրած խաղի և ընտրական մրցաշարում ցույց տված արդյունքների առումով մրցաշրջան-2016-ը բնավ էլ հաջողված չի կարելի համարել:

Ազգային հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մրցաշրջանը սկսեց մարտին բելառուսների հետ երևանյան ընկերական խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիով: Ապա հետևեցին ամերիկյան շրջագայության ժամանակ խոշոր հաշվով տարած հաղթանակները Գվատեմալայի (7:1) և Սալվադորի (4:0) հավաքականների նկատմամբ, որոնք ֆուտբոլասերներին լավատեսորեն տրամադրեցին:

Սակայն ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ ընկերական խաղում չեխերից 0:3 հաշվով կրած պարտությունը խիստ մտահոգության առիթ տվեց, որն անհիմն չէր: Մեր ֆուտբոլիստները պարզապես ձախողեցին ընտրական մրցաշարի մեկնարկը՝ պարտությոններ կրելով Դանիայի (0:1), Ռումինիայի (0:5) և Լեհաստանի (1:2) ընտրանիների հետ կայացած հանդիպումներում:

26. Armenians - VivaroNews.am
Հայաստանը հավաքականը Լեհաստանի դեմ խաղից հետո

Բարեբախտաբար, հավաքականը մրցաշրջանն ավարտեց հաղթական նոտայով: Փառք ու պատիվ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին և նրա գլխավորած մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին, որոնք վերադարձրին երկրպագուների սերն ու հավատն ազգային ընտրանու նկատմամբ, կրկին լավատեսորեն տրամադրեցին նրանց:

Հայաստանի ազգային հավաքականը 10-րդ անգամ մրցաշրջանն ավարտեց նոյեմբերին: Մեր ֆուտբոլիստները բավական անհաջող են խաղացել աշնան վերջին ամսին՝ 11 հանդիպումներում տոնելով ընդամենը 3 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 6 պարտություն: ՀՀ հավաքականը խփել է 12 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 16 գնդակ:

Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակն առաջինն է նոյեմբերին անցկացրած ընտրական 9 հանդիպումներում: Հետաքրքիր է, որ դրանցից 6-ը կայացել են Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում և բոլորում էլ մեր ֆուտբոլիստները պարտվել են: Իսկ ահա աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի նոյեմբերյան նախորդ 2 հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի:

Նոյեմբերին տարած նախորդ 2 հաղթանակներն էլ մեր հավաքականի օգտին գրանցվել են ընկերական հանդիպումներում: Առաջին հաղթանակը մեր ընտրանին տոնել է 1998թ.՝  Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ Աբովյանում 2:1 հաշվով պարտության մատնելով էստոնացիներին:

Այդ խաղում ազգային հավաքականում իրենց նորամուտը նշեցին միանգամից 10 ֆուտբոլիստներ, որոնցից Կարեն Բարսեղյանն ու Կարեն Սիմոնյանը դարձան գոլերի հեղինակներ:

2-րդ հաղթանակը նոյեմբերին մեր հավաքականը տոնել է 2012թ.՝ Երևանում 4:2 հաշվով պարտության մատնելով լիտվացիներին: Դա հավաքականում Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղն էր:

ԱԱ 2018 Որակավորման փուլ. Հայաստան - Չեռնոգորիա
ԱԱ 2018 Որակավորման փուլ. Հայաստան – Չեռնոգորիա. Արտակ Գրիգորյանը տոնում է իր գոլը

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 հանդիպումներում հավաքականի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ են դուրս եկել 32 ֆուտբոլիստներ, որոնցից Արսեն Բեգլարյանը, Գոռ Մալաքյանը, Գեղամ Կադիմյանը, Տիգրան Բարսեղյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Սերգեյ Ավագիմյանը, Դավիթ Հակոբյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Դավիթ Արշակյանը նորամուտն են նշել ազգային թիմում:

Հավաքականի խփած 15 գոլերից 3-ն իր օգտին է գրանցել Հենրիխ Մխիթարյանը, 2-ը՝ Գեղամ Կադիմյանը: Մեկական գոլի հեղինակ են դարձել Էդգար Մանուչարյանը, Արթուր Սարկիսովը, Զավեն Բադոյանը, Հովհաննես Համբարձումյանը, Տիգրան Բարսեղյանը, Մարկոս Պիզելին, Արտակ Գրիգորյանը, Վարազդատ Հարոյանն  ու Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև Սալվադորի հավաքականի պաշտպան Խավիեր Գարսիան՝ գրավելով սեփական դարպասը:

VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի ցուցանիշները տարբեր մրցաշրջաններում:

Թ Խ Հ Ո Պ Գ Մ % Ռմբարկուն Գոլ
1992 1 0 1 0 0:0 1 33,3
1994 5 1 1 3 1:5 4 26,6
1995 7 1 1 5 5:13 4 19 Ռազմիկ Գրիգորյան

Արմեն Շահգելդյան

2

2

1996 9 1 3 5 5:23 6 22,2
1997 9 1 2 6 5:26 5 18,5 Էրիկ Ասադուրյան 2
1998 5 3 1 1 6:4 10 66,6 Տիգրան Եսայան 2
1999 9 1 1 7 5:15 4 14,8 Արմեն Շահգելդյան 2
2000 9 2 3 4 11:13 9 33,3 Արթուր Պետրոսյան 4
2001 8 1 4 3 6:14 7 29,1
2002 3 1 1 1 4:4 4 44,4
2003 7 2 0 5 5:14 6 28,5 Արթուր Պետրոսյան

Ալբերտ Սարգսյան

2

2

2004 9 2 2 5 8:17 8 29,6 Արման Քարամյան

Արտավազդ Քարամյան

2

2

2005 9 2 1 6 8:16 7 25,9 Արա Հակոբյան 3
2006 6 0 1 5 0:9 1 5,55
2007 12 3 4 5 7:12 13 36,1 Ռոբերտ Արզումանյան 3
2008 10 3 2 5 7:17 11 36,6 Արա Հակոբյան 2
2009 8 1 2 5 6:14 5 20,8
2010 7 3 1 3 14:11 10 47,6 Հենրիխ Մխիթարյան

Էդգար Մանուչարյան

Յուրա Մովսիսյան

3

3

3

2011 8 3 1 4 14:11 10 41,6 Հենրիխ Մխիթարյան 4
2012 9 4 0 5 13:12 12 44,4 Մարկոս Պիզելի

Գևորգ Ղազարյան

Հենրիխ Մխիթարյան

Արաս Օզբիլիս

2

2

2

2

2013 9 3 2 4 11:12 11 40,7 Յուրա Մովսիսյան 4
2014 9 1 1 7 8:23 4 14,8 Հենրիխ Մխիթարյան 4
2015 6 0 1 5 3:14 1 5,55
2016 8 3 1 4 15:14 10 41,6 Հենրիխ Մխիթարյան 3

Աշոտ Հայրապետյան


Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Արթուր Պետրոսյան. «Կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ»

Արթուր Պետրոսյան. «Մխիթարյանը չի կարող խաղալ միայն դարպասապահի դիրքում, քանի որ այդքան էլ բարձրահասակ չէ»

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Հարություն Վարդանյան vs Արթուր Պետրոսյան

Մխիթարյանը, Ղազարյանը, Պիզելին և հավաքականի մյուս ֆուտբոլիստները շնորհավորում են Արթուր Պետրոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյան.«Հանդիպեցի ֆուտբոլիստների հետ, և նրանք հաղթեցին 3 տարի ընդմիջումից հետո»

Համազգային «ողբից» մինչև համահայկական ցնծություն. Հայաստանի հավաքականի «արկածները»՝ 2016 թվականին

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Յուրա Մովսիսյան vs Արթուր Պետրոսյան

Արթուր Պետրոսյան. «Հավաքականի առաջատարները չեն մասնակցի Ուզբեկստանի հետ խաղին»

Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Պետրոսյանը քվեարկել են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի համար

Արթուր Պետրոսյան. «Մրցակիցը ֆավորիտն է, բայց ես շանսերը հավասար եմ գնահատում»

Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը՝ Չեռնոգորիայի դեմ խաղի համար

Արթուր Պետրոսյան. «Երեկոյան առաջարկ ստացա «Արսենալից», առավոտյան այն արդեն հետ էին կանչել»

Արթուր Պետրոսյան. «Մովսիսյանի հարցով վերջնական որոշում ենք կայացրել ՀՖՖ նախագահի հետ»

Հայտնի է Արթուր Պետրոսյանի մարզչական կազմը և երիտասարդական հավաքականի մարզիչը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Արթուր Պետրոսյանը