Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վերատի. «Բարսելոնան» արժանի էր հաջորդ փուլ անցնելու»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայից» պարտություն կրելուց հետո «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին պատմել է, որ իսպանական թիմի ֆուտբոլիստները սեփական դարպասը գնդակ ընդունելուց հետո կորցրել էին հաղթանակի հույսը:

«Կավանիի գոլը հանգստություն հաղորդեց խաղին: Դրանից հետո ես խոսում էի «Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստների հետ, և նրանք ինձ ասում էին՝ խաղը ավարտված է:

3 գոլ 7 րոպեո՞ւմ, չեմ կարողանում բացատրություն գտնել դրան, սա ֆուտբոլ է: Սա այն խաղն է, որը երբեք չեմ մոռանա:

«Բարսելոնան» արժանի անցավ հաջորդ փուլ: Դժվար էր խաղալը, փոխանցումներ կատարելը: Նրանք չափազանց շատ էին փոխանցումներ կատարում հանդիպման առաջին հատվածում: Իսկ 2-րդ կեսում մենք ավելի լավ տեսք ունեինք:

Հիմա մեզ դժվար ժամանակներ են սպասվում: Մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ, որպեսզի գլուխներս բարձրացնենք: Բայց պետք է տղամարդու պես մեզ պահենք: Մեր պարտության մեջ մրցավարի մեղքը չկար: Միայն մենք ենք պատասխանատու այս ամենի համար»,-ասել է 24-ամյա իտալացի ֆուտբոլիստը:


Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Մարկ-Անդրե տեր Շտեգենն ամուսնացել է (լուսանկար)

«Բարսելոնայի» պաշտպանը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

Ռակիտիչ. «Բարսելոնան» սպասում է «Ռեալի» սխալին»

Կոուտինյոն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Ռեալն» ու «Բարսելոնան» հաղթեցին նույն հաշիվներով և կրկին կիսում են առաջատարի դերը (տեսանյութ)

Հեռակա թեժ պայքար՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև. Իրավիճակն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Լաս Պալմաս» – «Բարսելոնա». Հայտնի են մեկնարկային կազմերը