Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վենգերը նշել է այն ֆուտբոլիստին, ում կցանկանար «Արսենալում» տեսնել առաջիկա 10 տարիներին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է, որ թիմի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը թիմում մնա առաջիկա 10 տարիներին:

23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի, իսկ նոր համաձայնագիրը դեռ չի ստորագրվել: Դրա հետ կապված՝ կան ասեկոսեներ, որ Չեմբերլենն արդեն այս ամռանը կարող է հեռանալ ակումբից ու տեղափոխվել «Լիվերպուլ»:

«Ես ցանկանում եմ, որ Չեմբերլենն «Արսենալի» պատիվը պաշտպանի առաջիկա 10 տարիներին: Նա մեծ ֆուտբոլիստ է, և մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գործակալները կապված են մամուլի հետ և միշտ կարող են այդպիսի մարտավարություն օգտագործել: Բայց ամեն ինչ վերջիվերջո ավարտվում է այսպիսի հարցով. «Ցանկանո՞ւմ ես լինել թիմի մի մասը. գոհացնո՞ւմ են քեզ պայմաններդ այստեղ»:

Եթե համեմատենք, թե ինչպես էր 20-30 տարի առաջ, այսօր ֆուտբոլիստները, որտեղ էլ խաղան, շատ լավ են վաստակելու»,- ասել է Վենգերը: