Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վենգեր. «Էնրիկեն հիմար էր 2 շաբաթ առաջ,հիմա հերոս է,այսպիսին է՝ մեր աշխատանքը»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համեմատել է իրեն և «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին:

«Սպորտինգի» հետ խաղից հետո (5-0) Էնրիկեն հայտարարեց, որ այս մրցաշրջանից հետո կլքի կատալոնական ակումբը, քանի որ հանգստի կարիք ունի:

«Արդյո՞ք ես էլ եմ հոգնել, ինչպես Էնրիկեն: Ես ինձ շատ լավ եմ զգում՝ ուժեղ և մոտիվացված: Պատրաստ եմ ամեն ինչ տալ «Արսենալին»: Վերջին խաղերրի արդյունքները ընդհանրացնելով՝ կարող ենք ասել , որ 2 շաբաթ առաջ Էնրիկեն հիմար էր, որից պահանջում էին լքել իր պաշտոնը: Իսկ հիմա նա հերոս է: Այսպիսին է գլխավոր մարզչի աշխատանքը: Գիտեք՝ ես անգամ ճիշտ հավասարություն եմ գտել, ես մաթեմատիկայի սիրահար  եմ: Մի օր կկիսվեմ ձեզ հետ, դա մարզչի աշխատանքի բանաձևն է, համոզված եմ՝ ձեզ դուր կգա»,- ասել է «Զինագործների» գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք՝ «Արսենալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում 2 հանդիպման արդյունքում զիջեց «Բավարիային» 10-2 հաշվով, իսկ Անգլիայի առաջնությունում դուրս է մնացել չեմպիոնական մրցավազքից:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Ալեքսիս Սանչեսի դուբլն «Արսենալին» պահում է ՉԼ ուղեգրի համար մրցավազքում (տեսանյութ)

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում