Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարուժան Սուքիասյան.«Հայրապետյանը չի միջամտելու հավաքականի կազմի ընտրությանը»

Վարուժան Սուքիասյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Ֆուտբոլ + շաբաթաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է առաջատար ֆուտբոլիստների ազգային թիմ չհրավիրվելու՝ մեծ աղմուկ հանած թեմային:

Եʹվ ֆեդերացիայի նախագահը, ևʹ գլխավոր մարզիչն իրոք իրենց թշնամին չեն, որ այդպիսի որակներ ունեցող ֆուտբոլիստներին հավաքական չհրավիրեն: Բայց եթե որևէ ֆուտբոլիստ խախտի խաղային, կենցաղային կարգապահությունը, ամբողջովին չնվիրվի խաղերին, անձամբ ես այդպիսի ֆուտբոլիստին չեմ ընդգրկի հավաքական, թեկուզ լինի Ռոնալդուն: Ես անուններ չեմ տալիս, բայց այն ֆուտբոլիստների առումով, ովքեր կարող են օգնել հավաքականին և կբավարարեն վերը նշված իմ պահանջներին ու լավ մարզավիճակում կլինեն, ֆեդերացիայի նախագահի հետ մենք այնպիսի հարաբերությունների մեջ ենք, որ կքննարկենք ու ընդհանուր հայտարարի կգանք:

Շատ է շահարկվում ֆեդերացիայի նախագահի անունը: Ես միայն մի բան կարող եմ ասել. ընդհանրապես նա ֆուտբոլիստների ու կազմի ընտրության հարցում բացարձակ չի միջամտում ու չի էլ միջամտելու: Նա ոչ մի պրոբլեմ չի թողնում մեզ կապված ուսումնամարզական հավաքների, ֆինանսական խնդիրների, կենցաղային հարցերի հետ: Ինչ ասում ենք կամ խնդրում ենք, անմիջապես կատարվում է: Օր ու գիշեր նա բանակցությունների մեջ է: Անուններ չեմ տալիս, բայց մի քանի ֆուտբոլիստների հարցով հետաքրքրված է, օգտագործում է իր կապերն ու հնարավորությունները և որևէ առիթ բաց չի թողել: Բացի այդ, ես կցանկանայի, որ որոշ հարցերում միջամտեր, քանի որ կան ֆուտբոլիստներ, որոնց ինքը լավ է ճանաչում ու կարող է ինձ ճիշտ խորհուրդներ տալ: Ես սա անկեղծ եմ ասում: Այս ասեկոսեներին պետք է վերջ տրվի:

Եթե ֆուտբոլիստը բավարարի իմ կողմից նշած երեք պահանջներին, անմնացորդ նվիրվի մեր հավաքականին, մեր դրոշին, պահպանի խաղային բարձր կարգապահությունը և ունենա խաղային լավ պրակտիկա, ես կխնդրեմ նախագահին, կքննարկենք հարցը, և կվերանայվի ամեն ինչ: Մեր հավաքականում անկախ ամեն ինչից պետք է պահպանվի առողջ մթնոլորտ: Կրկնեմ, որ ոչ մի ֆեդերացիայի նախագահ ու գլխավոր մարզիչ չեն ցանկանա, որ իրենց լավագույն ֆուտբոլիստները դուրս մնան հավաքականից: Ասեմ, որ գոլային պահերի իրացման առումով Յուրա Մովսիսյանի պես քիչ ֆուտբոլիստներ կան, բայց անկեղծ լինենք, վերջին երկու տարում նա լավ չի խաղում:


Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Յուրչենկո. «Հայաստանի հավաքականի հրավերի վերաբերյալ որոշում կընդունեմ, երբ լուրջ խոսակցություններ լինեն»

Ռուբեն Հայրապետյան. «Մենք գրկաբաց սպասում ենք Դավիթ Յուրչենկոյին Հայաստանի հավաքականում»

ՈՒԵՖԱ-ի նախագահը գրավել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպանած դարպասը (տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյան. «Մխիթարյանի նպաստը ֆուտբոլի ասպարեզում անուրանալի է»

Ռուբեն Հայրապետյան. «Մենք և Իրանը դարերով բարեկամ ժողովուրդներ ենք եղել. փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինի»

Ռուբեն Հայրապետյան՝ Հրաչյա Ռոստոմյանին. «Հարկ չեմ համարում երկար անդրադառնալ «մեծագույն» մասնագետի «հանճարեղ» մտքերին»

Արթուր Պետրոսյան. «Երեկոյան առաջարկ ստացա «Արսենալից», առավոտյան այն արդեն հետ էին կանչել»

Արթուր Պետրոսյան. «Մովսիսյանի հարցով վերջնական որոշում ենք կայացրել ՀՖՖ նախագահի հետ»

Ռուբեն Հայրապետյան. «Սպորտի նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբուժությամբ»

Ռուբեն Հայրապետյան. «Վարդան Մինասյանն անգամ չի ուզում լսել հավաքականի անունը»

Ռուբեն Հայրապետյան. «Ես թույլ չեմ տա հավաքական հրավիրել Մովսիսյանին և Արզումանյանին, որքան էլ մարզիչը ցանկանա»