Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարուժան Սուքիասյան. «Գևորգ Ղազարյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը խոսել է թիմ հրավիրված ֆուտբոլիստների ընտրությանը:

«Այս անգամ նպատակահարմար ենք գտել հրավիրել հենց այս ֆուտբոլիստներին: Նախորդ հավաքի համեմատ բացակայում են Էդգար Մանուչարյանը և Տիգրան Բարսեղյանը: Պատճառները տարբեր են. Մանուչարյանն առայժմ թիմ չունի և խաղային պրակտիկա չունի, իսկ Տիգրան Բարսեղյանը չի հրավիրվել առողջական որոշակի խնդիրների պատճառով:

Այս անգամ հավաքական է հրավիվել Ռուսլան Կորյանը, որը միշտ մեր տեսադաշտում է եղել, համարվել է հավաքականի լիարժեք թեկնածու և նախորդ հավաքին բացակայում էր միմիայն վնասվածքի պատճառով: Կորյանը հիմա շատ լավ մարզավիճակում է և վերջին խաղում դարձել է դուբլի հեղինակ:

Այս անգամ հրավիրել ենք նաև Դավիթ Արշակյանին, ով մինչև ԱՄՆ տեղափոխվելը նույնպես լավ մարզավիճակում էր:

Չնայած նախնական ցուցակում ընդգրկված չլինելու հանգամանքին, հրավիրել ենք նաև Գևորգ Ղազարյանին: Մինչև վերջին հանդիպումը ցանկանում էի դիտել նրա խաղը և համոզվել, որ նա լավ մարզավիճակում է ու կարող է օգտակար լինել հավաքականին: Կարևոր է, որ Գևորգը խաղային մշտական պրակտիկա ունի:

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, ապա վերջնական ընտրությունը կկատարենք Հայաստանի առաջնության հերթական տուրից հետո: Դեռ ժամանակ ունենք»,- ասել է Սուքիասյանը:

ՀՖՖ Պաշտոնական կայք


Գևորգ Ղազարյանը բուժզննում է անցել, նրան վիրահատել են

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Abola. Գևորգ Ղազարյանը վերադարձել է Պորտուգալիա

ՀՐԱՏԱՊ. Գևորգ Ղազարյանը լուրջ վնասվածք է ստացել

Հայաստան – Ղազախստան. Գևորգ Ղազարյանը վնասվածք է ստանում ու փոխարինվում (տեսանյութ)

Լավագույնների պարգևատրումը և «Ալաշկերտի» մարզչական «քաոսը». Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչը ստացան իրենց մրցանակները (տեսանյութ, լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կստանա մարտի 24-ին

Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին և այլ ֆուտբոլիստներ հավաքականին կմիանան վաղը

«Չէի ցանկանում՝ ինչ-որ հայ գոլ խփեր թիմիս դարպասը». Ադրբեջանցի դարպասապահը՝ Գևորգ Ղազարյանի մասին

Գևորգ Ղազարյան vs «Սպորտինգ» (տեսանյութ)

Մերոնք դրսում. Ի՞նչ հանդիպումներ են սպասվում հայ ֆուտբոլիստներին այս շաբաթ

Գևորգ Ղազարյանի գոլային փոխանցումն օգնել է «Մարիտիմուին» հաղթանակ տանել

«Մարիտիմուն» դուրս մնաց Պորտուգալիայի լիգայի գավաթից. Գևորգ Ղազարյանը փոխարինվեց երկրորդ կեսում

Գևորգ Ղազարյանը կազմել է իր երազանքի 5-հոգանոց թիմը

«Մարիտիմուն» հաղթեց, Ղազարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը