Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարուժան Հակոբյանն անպարտելի էր Ջիբրալթարի մրցաշարում

ԱՄՆ-ում բնակվող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը բավական հաջող հանդես եկավ ուժեղ կազմ ունեցող Ջիբրալթարի մրցաշարում՝ մնալով անպարտելի:

Հակոբյանը 10 հնարավորից վաստակած 7 միավորով գրավեց 14-րդ տեղը: Հայ շախմատիստն ընդամենը մեկ միավորով հետ մնաց լավագույն արդյունքի հասած Դավիդ Անտոնից, Հիկարու Նակամուրայից և Յույ Յանյիից: