Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարդան Մինասյան. «Բերեզովսկին միշտ առաջատար է եղել»

Berezovsky Armenia

Մարտի 25-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը կլինի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այդ կապակցությամբ ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է հետաքրքիր շարք, որտեղ Ռոման Բերեզովսկու խաղընկերները խոսում են Ռոմանի խաղային որակների և մարդկային հատկանիշենրի մասին, հիշում նրա հետ կապված հետաքրքիր դեպքեր:

Առաջինը լեգենդար դարպասապահի մասին խոսել է նրա նախկին խաղընկեր ու մարզիչ Վարդան Մինասյանը։

«Այնպես է ստացվել, որ ես և՛ խաղացել եմ Ռոման Բերեզովսկու հետ, և՛ եղել եմ նրա մարզիչը: Կարող եմ ասել, որ նա իր բնավորությամբ միշտ առաջատար է եղել: Ճիշտ է՝ շատերը կարող են ասել, որ նա շատ հանգիստ անձնավորություն է, քիչ է խոսում, բայց մենք գիտենք, որ կան տարբեր տեսակի լիդերներ: Նա միշտ իր խաղով էր ցույց տալիս, որ ինքը թիմի լիդերն է: Հետաքրքիր մի բան ասեմ՝ երբ նա կանգնում էր դարպասին, թիմը հոգեբանորեն ավելի հանգիստ էր խաղում: Կարող եմ ասել, որ նա հայկական ֆուտբոլի լեգենդ է՝ հատկապես հաշվի առնելով, որ բարձակարգ հայ դարպասապահներ այնքան էլ շատ չենք ունեցել: Բերեզովսկին փայլուն օրինակ է հանդիսանում մյուս ֆուտբոլիստների համար՝ և՛ իր մարդ տեսակով, և՛ բնավորությամբ:

Ռոմանի հետ կապված շատ հիշողություններ ունեմ: Երևի առաջիններից մեկը 1992թ. էր, երբ մենք խաղում էինք իրար դեմ, ինքը հանդես էր գալիս Կապանի «Սյունիքում», ես խաղում էի ՀՄԸՄ-ում:Հետաքրքիր խաղ էր, այդ խաղից կախված էր մեր չեմպիոնությունը: Մենք հաղթեցինք 5:4 հաշվով, ինքն էր դարպասին ու շատ ծանր էր տանում իր բաց թողած գոլերի փաստը: Հիշում եմ նաև, որ միասին խաղում էինք Երիտասարդական հավաքականում: Մեր առաջին պաշտոնական խաղն էր՝ Բելգիայի հավաքականի դեմ: Մենք պարտվեցինք 0:7 հաշվով, և Ռոմանը այդ խաղում կարմիր քարտ ստացավ, իսկ մինչ այդ հաշիվը 0:0 էր:

Երբ ես արդեն մարզում էի նրան հավաքականում, ինքն իրեն շատ ճիշտ էր պահում: Մենք միասին խաղացել էինք հավաքականում, նույն տարիքի էինք, բայց ինքը իրեն միշտ շատ համեստ էր պահում, երբեք սահմանագիծը չէր անցնում, շփվում էինք ինչպես մարզիչն ու ֆուտբոլիստը: Այս կապակցությամբ ես մի առիթով ասել եմ, որ շատ շնորհակալ եմ Ռոմանին իր վերաբերմունքի համար, որովհետև մեկ ուրիշը կարող էր իրեն այդպես չպահել և օգտվել հանգամանքներից: Շատ կարգապահ ֆուտբոլիստ է և իր երկար ու հաջողակ կարիերան պայմանավորված է հենց իր պրոֆեսիոնալիզմով և կարգապահությամբ»:


Բերեզովսկին կշարունակի գործունեությունը «Դինամոյի» մարզչական շտաբում

Ռուբեն Հայրապետյանը մի շարք նվերներ Ռոման Բերեզովսկուն (լուսանկարներ)

Բերեզովսկին խաղաց 5 րոպե ու խորհրդանշական կերպով ավագի թևկապը հանձնեց Մխիթարյանին

Ինֆոգրաֆիկա. Հայկական ֆուտբոլի լեգենդը՝ Ռոման Բերեզովսկի

10 փաստ Ռոման Բերեզովսկու ֆուտբոլային կարիերայից

Արթուր Ոսկանյան. «Շատ բան ենք սովորել Ռոման Բերեզովսկուց»

Տիգրան Պետրոսյանց. «Բերեզովսկին հանգիստ, համեստ անձնավորություն է»

Արամ Ոսկանյան. «Բերեզովսկին փայլուն օրինակ է մեր բոլոր ֆուտբոլիստների համար»

Ռոման Բերեզովսկին հրաժեշտի խաղ կանցկացնի Երևանում

Ռոման Բերեզովսկու 5 խաղերը

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ավագները