Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարդան Բիչախչյանի օրոք «Շիրակի» լավագույն մեկնարկը

Վարդան Բիչախչյան

Գյումրու «Շիրակը» հիանալի է հանդես գալիս ընթացիկ առաջնությունում՝ մեկնարկային 6 հանդիպումներում վաստակելով 14 միավոր, կրկնելով նախորդ մրցաշրջանի մեկնարկում «Ալաշկերտի» ցուցանիշը: Շիրակցիները մեկ միավորով գերազանցեցին նախորդ առաջնության նույն ժամանակահատվածում գրանցած իրենց արդյունքը, որը լավագույնն էր թիմի համար Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ:

Իսկ «Շիրակի» պատմության մեջ լավագույն մեկնարկը գրանցվել է 1994թ., երբ մեկնարկային 6 հանդիպումներում էլ գյումրեցիներն առավելության են հասել մրցակիցների նկատմամբ: Ի դեպ, այդ տարի «Շիրակը» մեկնարկից 9 անընդմեջ հաղթանակ էր տոնել և միայն 10-րդ տուրում «Արարատին» էր հաջողվել կանգնեցնել գյումրեցիների հաղթարշավը՝ Երևանում խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

Այդ մրցաշրջանում «Շիրակն» Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ առաջնության 28 հանդիպումներում այդպես էլ պարտություն չկրեց՝ տոնելով 24 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: «Շիրակն» այդ տարի 2-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

«Շիրակը» միակն է, որ ընթացիկ առաջնությունում առայժմ անպարտելի է: Եթե հաշվի առնենք նաև նախորդ առաջնության գարնանային հատվածում գյումրեցիների հաջող մրցելույթները, ապա արդեն 16 խաղ անընդմեջ շիրակցիներն անպարտելի են: 2016թ. «Շիրակն» ընդամենը մեկ պարտություն է կրել՝ մարտի 12-ին Գյումրիում 0:1 հաշվով զիջելով «Միկային»:

Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանն առաջին անգամ «Շիրակի» ղեկը ստանձնել էր 2009թ. առաջնության 9-րդ տուրում՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Ժորա Բարսեղյանին: 2010թ. մրցաշրջանի ավարտից հետո նա իր տեղը զիջել էր Սամվել Պետրոսյանին, սակայն 2011թ. առաջնության 15-րդ տուրից կրկին գլխավորել էր հարազատ թիմը՝ գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելով մինչ օրս:

VivaroNews.am-ը ներկայացնում է Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Շիրակի» ցույց տված արդյունքներն առաջնության մեկնարկային 6 հանդիպումներում: Բնականաբար, նշված են այն մրցաշրջանները, որոնցում Բիչախչյանը թիմի ղեկին է եղել առաջնության մեկնարկից:

ԹՎԱԿԱՆ Խ Հ Ո Պ Գ Մ
2010 6 0 0 6 2-12 0
2012/13 6 4 0 2 8-7 12
2013/14 6 2 2 2 9-8 8
2014/15 6 3 0 3 6-5 9
2015/16 6 4 1 1 10-7 13
2016/17 6 4 2 0 8-3 14

 


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Վարդան Բիչախչյան. «Սա «Շիրակի» լավագույն խաղն էր 2017 թվականին»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 3-2. Այվազովի կոպիտ սխալը հաղթանակ պարգևեց կապանցիներին (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Թեժ պայքար՝ երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը