Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարդան Բիչախչյան. «Թե՛ առաջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում նպատակն առավելագույնն է»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Գանձասար-Կապանի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Վատ հանդիպում չանցկացրինք: Հաշվի առնելով, որ գավաթային խաղ էր, եզրափակչի ուղեգրի համար էինք պայքարում, մրցակցի հարկի տակ շատ կարևոր էր գոլ բաց չթողնելը: Դա հաջողվեց, նաև գոլ խփեցինք: Երկրորդ խաղակեսում կարող էինք 2-րդ, 3-րդ գոլերը խփել, բայց կրկին չիրացրինք մեր պահերը: Եզրափակիչ դուրս գալու շանսերը 50-50 եմ գնահատում: Ամեն ինչ որոշվելու է Գյումրիում:

«Գանձասար-Կապանից» առաջնությունում պարտություն էիք կրել, իսկ այսօր հաղթեցիք: Ի՞նչն էր փոխվել թիմում այս կարճ ժամանակահատվածում:

-Որոշ խաղացողներ էին ավելացել: Մարկո Պրլևիչն էր այսօր խաղում. նա աշնանային հատվածում էլ վատ հանդես չէր գալիս: Այսօր նրա ներկայությունը թիմին վստահություն ներշնչեց: Իսկ եթե համեմատենք խաղերը, ապա Գյումրիում էլ ես խաղի որակից դժգոհ չեմ եղել: Մրցակիցն իր գոլերը խփեց անկյունայինի խաղարկումներից հետո: Նաև եղանակային պայմաններն էին խանգարում երկրորդ կեսում: Ումարու Կաինան և Բակայոկոն այսօր հնարավորություն էին ստացել և գնալով ավելի լավ կխաղան:

Անատոլի Այվազովն ինչո՞ւ էր բացակայում:

-Նրան հանգստանալու հնարավորություն էինք տվել: Երկու հավասարազոր դարպասապահներ ունենք: Բնական է, հիմնականն Այվազովն է, բայց Երմակովին էլ բերել ենք և պետք է որոշ հանդիպումներում խաղացնենք:

Գավաթի խաղարկությունում նպատակը հաղթանա՞կն է: 

-Իհարկե, թե՛ առաջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում նպատակն առավելագույնն է: Այսօր մեկնարկային կազմում գրեթե ռոտացիա չէինք արել: Մեզ համար բոլոր հանդիպումներն էլ կարևոր են:

Արտյոմ Միքայելյանի փոխարեն խաղադաշտ մտցրիք Մոհամեդ Կաբային…

-Արտյոմը վնասվածք էր ստացել: Քանի որ խաղադաշտում ունեինք ևս մեկ կենտրոնական պաշտպան՝ Դացենկոյին, ով խաղում էր հենակետայինի գոտում, արագորեն վերադասավորում կատարեցինք:

Վիուլեն Այվազյանն առաջնության առաջին հատվածից հետո հավակնում էր լավագույն ռմբարկուի կոչմանը, բայց 2017 թվականին առհասարակ գոլ չի հեղինակել: Նրա մոտ հոգեբանական խնդիրնե՞ր կան:

-Հնարավոր է, չի բացառվում: Բայց նա նախորդ 4-5 խաղերում կայուն խաղաժամանակ է ստացել, ունեցել է մի շարք պահեր, որոնք չի իրացրել: Մեղքի բաժինը նրանն է: Թիմում կա մրցակցություն: Եթե ֆուտբոլիստն իրեն տրված խաղաժամանակը չօգտագործի, կկորցնի տեղը հիմնական կազմում:

Աբդուլ Ֆատաուի ելույթն ինչպե՞ս կգնահատեք: Նրա ՕԳԳ-ի գործակիցը, կարծես, այդքան էլ բարձր չէ…

-Պետք է համբերենք: Մենք նրան հրավիրել ենք վճռորոշ պահի, պետք է մեզ օգնի «մատից փուշ հանել»: Ունի պոտենցիալ, որակներ: Տեսնենք, թե ինչպես կդրսևորի իրեն:

Ղուկաս Պողոսյանն ինչպիսի՞ մարզավիճակում է: 

-Նա այսօր հաստատ խաղաժամանակ ստանալու էր, բայց քանի որ Միքայելյանն ու Սոլոմոն Ուդոն վնասվածքներ ստացան, ոչ պարտադիր փոխարինումներ կատարեցինք: Ղուկասը մարզավիճակ է հավաքում, նախորդ խաղում փոխարինման էր մտել: Եթե հանկարծ կրկին վնասվածք չստանա, մոտ ապագայում շատ կօգնի մեզ:


Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Վարդան Բիչախչյան. «Սա «Շիրակի» լավագույն խաղն էր 2017 թվականին»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 3-2. Այվազովի կոպիտ սխալը հաղթանակ պարգևեց կապանցիներին (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Թեժ պայքար՝ երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» 1-1 «Գանձասար-Կապան». Խաղի բոլոր գոլերը և վտանգավոր պահերը (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան. «Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք»

Վարդան Բիչախչյան. «Իսկական գավաթային հանդիպում էր, լարված պայքար 90 րոպե»