Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարդան Բիչախչյան. «Սա «Շիրակի» լավագույն խաղն էր 2017 թվականին»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո (2-3) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը.

-Ցավալի է նման խաղում պարտվելը: Պետք է խոստովանել, որ սա մեր թիմի լավագույն խաղն էր 2017 թվականին: Ցավոք, ունենալով բազմաթիվ գոլային պահեր, խաղավերջում էլ բաց թողնելով գոլ, պարտվեցինք: Մրցաշարային աղյուսակը հուշում էր, որ այսօր կողմերից ոչ մեկին ձեռնտու չէր ոչ-ոքին: Մեզ բավարարող արդյունքը միայն հաղթանակն էր: Տղաներն արեցին ամեն ինչ դրա համար: Ամեն դեպքում, խաղի որակը բավարարեց:

Մրցակիցը հաղթական գոլը խփեց Անատոլի Այվազովի կոպիտ սխալից հետո: Նրա հետ զրո՞ւցել եք հանդիպումից հետո, ի՞նչ հոգեբանական վիճակում է նա: 

-Նա շատ լուրջ տղա է, շատ ծանր է տանում: Թե՛ խաղացողները, թե՛ մարզչական շտաբը մոտեցան նրան ու քաջալերեցին: Այդ տղան ամբողջ մրցաշրջանի ընթացքում թիմին իր հետևից տարել է, շատ է փրկել: Սա ֆուտբոլ է, նման բաներ լինում են: Նա մտածելու ոչինչ չունի: Բնական է, իր սխալից վատ է զգում, բայց մենք դրան բացարձակ ուշադրություն չենք դարձնում: Չլիներ նա, կարող էր լինել մեկ ուրիշը:

Ընդամենը երեք օր առաջ էիք գավաթային ծանր հանդիպում անցկացրել նույն «Գանձասար-Կապանի» հետ, բայց «Շիրակն» այսօր բավականին թարմ տեսք ուներ: Ինչի՞ շնորհիվ այդպես ստացվեց: 

-Հիմնական կազմում 6 փոփոխություն էինք կատարել: Եվ հետո, մենք մեր նվազագույն առաջադրանքն արդեն կատարել ենք, հոգեբանական լարվածությունը մի կողմում է մնացել: Նման կարևորության խաղեր առաջնությունում շատ չեն լինում, և ֆուտբոլիստներն այդ դեպքում մոռանում են հոգնածության մասին: Եթե մարզիչը վստահել է ֆուտբոլիստին, նա պետք է արդարացնի իրեն: Կարծում եմ՝ այսօր թե՛ ռոտացիան, թե՛ տղաների տրամադրվածությունը բերեցին նրան, որ բոլորը մեկ մարդու պես չարչարվեցին, բայց չստացվեց հաղթել:

Առաջատարից միավորների տարբերությունը դարձավ 8 միավոր: Դեռ 5 խաղ ունենք, և կան տեսական շանսեր: Մեր առաջադրանքն անփոփոխ է՝ ամեն հաջորդ խաղում մտնելու ենք դաշտ հաղթանակի հասնելու համար:

Կարելի՞ է ասել, որ Ձեր թիմի համար գլխավոր խնդիրը գավաթի խաղարկությունում հաղթանակն է: 

-Չեմ կարծում, որովհետև անկախ նրանից՝ գավաթի խաղարկություն է, թե առաջնություն, անկախ նրանից՝ ինչ հարցեր ենք լուծում մեր խաղով, ֆուտբոլիստները պարտավոր են 100%-ով նվիրվելու հանդիպումներին: Հաղթանակի ձգտումը պետք է միշտ երևա:

Սա առաջնության լավագույն հանդիպումներից մեկն էր: Դա կարելի՞ է կապել նրա հետ, որ այն կայանում էր «Հանրապետական» մարզադաշտում, որի պայմանները շատ լավն են: 

-Անխոս: Մենք ամբողջ տարին դրա վրա էլ աշխատում ենք, որպեսզի կարողանանք համակարգված դաշտում ֆուտբոլ խաղալ: Առաջնայինը հենց խաղադաշտի որակն է: Բայց մեկ բան էլ կա:

Այսօր կային ֆուտբոլիստներ, ովքեր մեր՝ Թուրքիայում ուսումնամարզական հավաքի կեսերին վնասվածքներ էին ստացել և երկար ժամանակ բաց թողել: Խաղ-խաղի վրա ժամանակ է անցնում, ֆունկցիոնալ վիճակը կարծես տեղն է գալիս: Այսօր ոչ միայն թիմի լավագույն խաղն էր, այլև կարելի է առանձնացնել անհատների՝ Նվաբուեզեին, Կաինային, Բակայոկոյին: Նրանք այս որակի խաղ դեռ չէին ցուցադրել: Նրանցից յուրաքանչյուրը 40 օր էր բաց թողել: Եթե հնարավոր լիներ 40 օրվա բաց թողածը 5 կամ 10 մարզումով հետ բերել, շատ ավելի հեշտ կլիներ, բայց դա այդպես չէ: Այդուհանդերձ, այս կարևոր խաղում ունեցանք միավորների կորուստ, որը մեզ դրեց ծանր իրավիճակի մեջ:

Աֆրիկացի ֆուտբոլիստների հետ աշխատանքը կարծես այս թիմի «ճակատագիրն» է… 

Դե, ինչ կարող ենք անել… Հուսանք՝ մի քանի տարի հետո կկարողանանք այդ բացը լրացնել:


Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 3-2. Այվազովի կոպիտ սխալը հաղթանակ պարգևեց կապանցիներին (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Թեժ պայքար՝ երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» 1-1 «Գանձասար-Կապան». Խաղի բոլոր գոլերը և վտանգավոր պահերը (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան. «Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք»

Վարդան Բիչախչյան. «Իսկական գավաթային հանդիպում էր, լարված պայքար 90 րոպե»

«Շիրակ» – «Գանձասար-Կապան»՝ 1-1. Հայաստանի գավաթը կվիճարկեն «Շիրակն» ու «Փյունիկը» (տեսանյութ)