Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-0) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը.

-Ընդհանուր առմամբ, վատ հանդիպում չանցկացրինք: Ամբողջ 90 րոպեի ընթացքում շտապողականություն էր նկատվում թիմի գործողություններում, որի պատճառով խոտանը բավականին շատ էր: Կարողացանք հաղթել, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը: Գոլային իրական պահեր ենք ստեղծում, բայց գոլերի չենք վերածում, որի պատճառով տղաները սկսում են ավելի նյարդային գործել: Այսօր տեսաք՝ 11-մետրանոցն էլ չկարողացանք իրացնել: Գոլի դրվագում էլ գնդակը մի տեսակ «զոռով», «հրելով» անցկացրինք մրցակցի դարպասը: Ամեն դեպքում, փորձում ենք կարգավորել թիմի խաղը: Այսօրվա ֆուտբոլում միայն պահեր ստեղծելը քիչ է, պետք է դրանք իրացնել:

Պաշտպանությունում այսօր համեմատաբար քիչ էին սխալները: Գո՞հ եք այդ գծի ֆուտբոլիստների գործողություններից: 

-Բնականաբար, եթե գոլ բաց չենք թողել, ապա արդեն գովելի է: Ես էլ եմ համաձայն, որ մրցակիցն այսօր գոլային հնարավորություններ գրեթե չունեցավ, բացառությամբ մեկ ստանդարտ խաղարկման, որտեղ առանց հսկողության էինք թողել Արամ Շախնազարյանին, և մեկ հեռահար հարվածի, երբ փայլուն խաղաց մեր դարպասապահը: Ամեն դեպքում, պաշտպանությունում վատ հանդես չեկանք: Թե՛ խոտանը, թե՛ շտապողականությունը հիմնականում վերաբերում են հարձակմանը:

Ղուկաս Պողոսյանը լավ մտավ խաղի մեջ, գոլի հեղինակ դարձավ: Դիտարկո՞ւմ եք նրան հիմնական կազմում վստահելու հնարավորությունը: 

-Միայն խաղի մեջ լավ մտնելը և գոլ խփելը քիչ են: Հաջորդ խաղից առաջ մոտ մեկ շաբաթ ժամանակ ունենք, կլինեն մարզումներ, որոնց ժամանակ տեսածը մեզ համար շատ կարևոր է: Ղուկասն այդ մարզումներով էլ պետք է ապացուցի, որ կարող է հանդես գալ մեկնարկային կազմում:

Սաֆիու Աբդուլ Ֆատաուն առհասարակ բացակայում էր «Շիրակի» հայտացուցակից: Ի՞նչն էր պատճառը: 

-Ոչ մի կոնկրետ պատճառ չկար: Ունենք սահմանված քանակից շատ ֆուտբոլիստներ և այսօր հայտացուցակի համար ընտրել էինք այս 18-ին:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)