Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Ալաշկերտից» սեփական հարկի տակ կրած պարտությունից հետո (0-1) մասնակցել է հետխաղյա մամուլի ասուլիսին.

-Առաջին խաղակեսը լրիվ ձախողեցինք: Մեր տված առաջադրանքը տղաները չկատարեցին, նաև բնավորություն չդրսևորեցին: Կրկին գոլ բաց թողեցինք ստանդարտ իրավիճակից: Գիտեինք, որ դրանք մրցակցի ուժեղ կողմերից են: Հնարավորինս զգոն պետք է լինեինք, բայց չարեցինք դա: Արարատ Առաքելյանը հաղթեց մենապայքարում և գոլի հեղինակ դարձավ:

Երկրորդ խաղակեսում փոխարինումների հաշվին կարողացանք ակտիվություն հաղորդել խաղին, կար ցանկություն, ագրեսիա, քիչ թե շատ վտանգավոր պահեր, բայց կրկին վերջին փոխանցումը կամ հարվածը չէր ստացվում: Ամեն դեպքում, պետք է լավ խաղալ ամբողջ 90 րոպեն: Մեկ խաղակեսը կամ ինչ-որ ժամանակահատված բավարար չէ հաղթանակի հասնելու համար:

Այսօր մեկնարկային կազմից բացակայում էր թիմի լավագույն ռմբարկու Վիուլեն Այվազյանը: Դա նրա՝ վերջին շրջանի ցածր արդյունավետությա՞մբ է պայմանավորված:

-Այո:

Հայտացուցակից բացակայում էր նաև Գևորգ Հովհաննիսյանը…

-Այսօր նախընտրել էինք հայտավորել այս 18 ֆուտբոլիստներին: Քանի դեռ թիմում են, բոլորի հետ էլ հույսեր կապում ենք: Կենտրոնական պաշտպանի դիրքում այնպիսի իրավիճակ է, որ երկու խաղացողների պետք է դուրս թողնենք հայտացուցակից: Ամեն անգամ պետք է նախապատվություն տանք մեկին կամ երկուսին:

Առջևում գավաթային պատասխան հանդիպումն է «Գանձասար-Կապանի» հետ: Թիմը ֆիզիկապես կհասցնի՞ վերականգնվել մինչ այդ խաղը:

-Կփորձենք վերականգնել, ինչքան հնարավոր է:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Աբրահամ Խաշմանյան. «Մեր թիմը շավ լավ խաղաց, ու հաղթանակը տրամաբանական էր»