Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարդան Բիչախչյան. «Ձախողեցինք առաջին խաղակեսը, իսկ հետո արդեն շատ դժվար էր որևէ բան փոխել»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (0-3) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Առաջին խաղակեսը ձախողեցինք, և երկրորդ 45 րոպեներին արդեն շատ դժվար էր որևէ բան փոխել: Պատժվեցինք մեր իսկ սխալների համար: Ամեն դեպքում, դեռ պահպանում ենք առաջատար դիրքերը: Այս խաղից կանենք հետևություններ և կշարժվենք առաջ:

Սխալվե՞լ էիք մեկնարկային կազմի ընտրության հարցում: 

-Ոչ, չէինք սխալվել:

Հարձակման գծում շատ պասիվ էիք գործում: Պատճառն այն է, որ բացակայում էին այդ գծի մի քանի ֆուտբոլիստնե՞ր, մասնավորապես՝ Կիրիան Նվաբուեզեն, թե՞ այլ պատճառներ կային: 

-Պատճառաբանություններ չենք ցանկանում փնտրել: Ճիշտ է, ունեինք բացակայող ֆուտբոլիստներ, որոնք վնասվածքներ ունեն: Բոլորն էլ, բացառությամբ Մարկո Պրլևիչի, հարձակման գծի ֆուտբոլիստներ են: Եթե նրանց ընդգրկել ենք կազմ, նշանակում է՝ ունենք նրանց կարիքը: Ամեն դեպքում, նրանք ապաքինման փուլում են: Արդեն նշել եմ, որ դրան գումարվել է Նվաբուեզեի ընտանիքում տեղի ունեցած դժբախտ դեպքը. նրա եղբայրն է մահացել: Կիրիանը մինչ օրս էլ չի վերադարձել ԱՄՆ-ից: Խաղադաշտ էինք դուրս եկել այս պահի դրությամբ օպտիմալ կազմով:

Թիմին գրեթե միշտ չէր հերիքում վերջին փոխանցումը գրոհների եզրափակման ժամանակ:

-Բնականաբար, վերջին փոխանցման և հարվածի խնդիր կար, որը մինչ խաղավարտ էլ չկարողացանք լուծել: Հասնում էինք մրցակցի տուգանային հրապարակի մատույցներին, բայց վերջին փոխանցումն անորակ էր ստացվում: Առաջին 10-15 րոպեներին ինչ-որ բան ստացվում էր, բայց վերջին հարվածը կրկին բացակայում էր: Կաշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի արդյունավետ եզրափակենք գրոհները:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»