Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարդան Բիչախչյան. «Բացի արդյունքից, մնացած ոչնչից գոհ չեմ»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն «Արարատի» նկատմամբ հաղթանակից հետո (1-0) իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ.

-Բացի արդյունքից, մնացած ոչնչից գոհ չեմ: Թիմը հատվածաբար էր լավ խաղ ցուցադրում, բայց ֆուտբոլը 90 րոպե է և 2-3 ստացված դրվագները գոհացուցիչ չեն կարող լինել: Հաշվի առնելով, որ փորձառու թիմ ենք և պայքարում ենք չեմպիոնության համար, մենք պետք է 90 րոպե վստահ տեսք ունենանք:

Չգիտեմ՝ պատճառն այն էր, որ սա մեկնարկային խաղն էր, թե որ հանդես էինք գալիս արհեստական խոտածածկի վրա, բայց շատ վատ հանդիպում անցկացրինք: Ունենք ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ չեն լինի նաև մյուս խաղին՝ Մուսա Բակայոկոն, Ղուկաս Պողոսյանը, Ումարու Կաինան, Մարկո Պրլևիչը: Դրան գումարվեց Կիրիան Նվաբուեզեի ընտանիքում տեղի ունեցած դժբախտ դեպքը. մահացել է նրա 26-ամյա եղբայրը, և նա այժմ ԱՄՆ-ում է ու կվերադառնա մարտի 9-ին: Այդուհանդերձ, այս ամենն արդարացում չէ վատ խաղի դիմաց:

Թիմի ֆուտբոլիստների մարզավիճակն ինչպե՞ս կգնահատեք:

-Չեմ ցանկանա միայն այսօրվա խաղով գնահատական տալ: Հավաքների ընթացքում ուժեղ մրցակիցների հետ ենք խաղացել, և թիմը լավ տեսք է ունեցել: Հավաքից հետո էլ լավ մարզումներ ենք անցկացրել: Կարծում եմ՝ խնդիրն ավելի շատ հոգեբանական էր: Ես էլ ունեմ իմ մեղքի բաժինը: Վերջին շաբաթվա ընթացքում տղաներին անընդհատ ասում էի, որ առաջին խաղը շատ կարևոր է, դա երևի լարվածություն ստեղծեց: Կփորձենք արագորեն կարգավորել թիմի խաղը:

Գևորգ Հովհաննիսյանը, ով հավաքականի թեկնածու է, պատրաստ կլինի՞ հրավիրվելու ընտրանու կազմ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ: 

-Գևորգը վնասվածքից հետո ֆունկցիոնալ առումով լավ վիճակում է, և նա այսօր էլ պատրաստ է: Նա մինչ արձակուրդից վերադառնալը մարզվել է անհատական ծրագրով, այնուհետև սկսել է լիարժեք մարզվել, մասնակցել է բոլոր ուսումնամարզական հավաքներին: Այսօր էլ խաղաց ու լավ աշխատեց: Գևորգը ֆունկցիոնալ առումով ոչ մի խնդիր չունի:

Դավիթ Հակոբյանից տեղեկություն կա՞:

-Այն պահից, ինչ թիմը վերադարձել է արձակուրդից, ես նրանից ոչ մի տեղեկություն չունեմ:


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը