Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարդան Ասատրյանը նոկաուտով հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ գլխավերևում պահելով Արցախի դրոշը (տեսանյութ, ֆոտոշարք)

Խառը մենամարտերի Fight Nights մրցաշարի Գրան Պրիի կիսաեզրափակիչում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես է եկել արցախցի Վարդան Ասատրյանը՝ մենամարտելով ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի հետ:

Ասատրյանը հենց 1-ին ռաունդում կարողացավ տապալել մրցակցին՝ գրանցելով տեխնիկական նոկաուտ: Հաղթանակից հետո Ասատրյանը ռինգ դուրս բերեց Արցախի դրոշն ու պահեց այն գլխավերևում:

«Մենք պարտվելու իրավունք չունենք: Պետք է գիտակցենք սա ու ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար»,- ասել է Ասատրյանը մենամարտից հետո:

Նշենք, որ Ասատրյանը, դիմելով Fight Nights-ի պրոմոուտերին, հարցրել է, թե նա արդյոք եղե՞լ է Հայաստանում: Ստանալով բացասական պատասխան՝ Ասատրյանը նրան հրավիրել է Հայաստանը տեսնելու ու իր եզրափակիչին ականատես լինելու:

Ավելացնենք, որ որոշ ժամանակ առաջ Ասատրյանն իր հաղթանակներից մեկը նվիրել էր Արցախին, որն առաջացրել էր ադրբեջանցիների զայրույթը:

  • 3