Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վալվերդեն՝ «Ռոմայի» դեմ խաղի մասին. «Պետք է այնպես անենք, որ վաղն արտառոց դեպք չպատահի»

DaWwq4oXUAAoYEl - Վալվերդեն՝ «Ռոմայի» դեմ խաղի մասին. «Պետք է այնպես անենք, որ վաղն արտառոց դեպք չպատահի»

Կայացել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում «Ռոմայի» դեմ կայանալիք խաղի նախախաղային մամուլի ասուլիսը:

Նշենք, որ մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է 4:1 հաշվով՝ հօգուտ «կապտանռնագույնների»:

«Ռոմա»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 10-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

«Վաղը «Ռոման» կփորձի ավելի ինտենսիվ խաղալ: Երբ քեզ պետք է շրջանցել, դու պետք է փորձես գոլ խփել առաջինը: Կարող եմ ենթադրել, որ նրանք խաղադաշտ դուրս կգան հենց այդ նպատակով: Մենք պետք է զգաստ ու պատրաստ լինենք:

Ես միշտ մտածում եմ, որ մենք կարող ենք նաև պարտվել: Սակայն միաժամանակ մտածում եմ, որ կարող ենք հաղթել: Գիտենք, որ առաջիկա խաղում առավելությունը մեր կողմն է, սակայն չենք մոռանում, որ «Ռոմայի» կազմում լավ ֆուտբոլիստներ կան:

Մենք չպետք է մտածենք, որ արդեն հաղթել ենք: Առաջին խաղում հրաշալի արդյունք ենք գրանցել, սակայն պարտավոր ենք խաղալ այնպես, կարծես գոլազուրկ հանդիպում է ընթանում: Մենք պետք է խաղանք հաղթանակի համար:

Գիտենք, որ Մեսին կարող է փոխել խաղի ընթացքը, սակայն հասկանում ենք, որ մենք նույնպես պետք է զգուշանանք:

Երկար ժամանակ է ֆուտբոլում եմ և գիտեմ, որ այստեղ կարող են անհավանական բաներ կատարվել: Պետք է անենք այնպես, որ վաղը երեկոյան ոչ մի արտառոց դեպք չկատարվի: Ինքնավստահությունը կարող է հակառակ ազդեցություն թողնել: Մենք հաստատ ինքնավստահ չենք: Արդյունքի վրա հիմնվելը վտանգավոր է»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


Սխալվելու իրավունք չկա. Այսօր՝ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ

Հայտնի են ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի եզրափակչի մասնակիցները

Լա Լիգայի նախագահը պատասխանել է «Մեսի՞, թե՞ Ռոնալդու» հարցին

«Բարսելոնայի» հայտացուցակը գավաթային եզրափակչի համար

Թոփ-5 ֆուտբոլային հանդիպում, որ պետք է դիտել հանգստյան օրերին (ապրիլի 21-22)

Ինիեստայի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ

5 մասնագետ, ով կարող է փոխարինել Արսեն Վենգերին «Արսենալում»

«Բարսելոնան» ցանկանում է 190 մլն եվրոյով բարձրացնել Ումտիտիի հրաժարագինը

Հաստատվել է «Էլ Կլասիկոյի» անցկացման օրը և ժամը

Ովքեր են ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

«Յուվենտուսը» սայթաքեց, «Լացիոն» գերդրամատիկ խաղում հաղթեց «Ֆիորենտինային», այլ արդյունքներ (տեսանյութ)

«Բարսելոնան» վերջին 16 տարում առաջին անգամ առանց իր սաների է խաղադաշտ դուրս եկել

Մադրիդի «Ռեալի» խաղացանկը միջազգային Չեմպիոնների գավաթում

«Բարսելոնան» այս մրցաշրջանի ամենաանհաջողակ թիմն է. Կատալոնացիների ռեկորդը նոր բարձրուքներ է նվաճել

«Բարսելոնան» Լա լիգայի ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» «տանջվեց» Վիգոյում առանց Մեսիի և մի քանի այլ առաջատարների (տեսանյութ)