Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վալերի Հովհաննիսյան. «Ափսոս, մեծ բաների չկարողացանք հասնել «Ուլիսի» հետ, սակայն իմ առջև դրված երկու խնդիրները ես լուծեցի»

Sovsport.ru-ին տված հարցազրույցում հայազգի գործակալ Վալերի Հովհաննիսյանը պատմել է նաև «Ուլիսի» հետ կապված մի շարք հետաքրքիր մանրամասներ:

«Մովսիսյանի ու Օզբիլիզի՝ «Սպարտակ» տեղափոխությունից հետո ընկերակացա Ջևան Չելոյանցի հետ, ով այդ ժամանակ «Սպարտակի» բաժնետերերից էր: Նրան լավ ընկեր էի համարում: Հայաստան – Դանիա խաղի ժամանակ նա ինձ ասաց. «Դու պետք է բարձրացնես ֆուտբոլի մակարդակը Հայաստանում, զարգացնես ակումբային ֆուտբոլը»:

Նախապես ծրագրում էինք գնել «Փյունիկը»՝ իր բազաներով ու դաշտերով, սակայն Չելոյանցը ինչ-որ անձնական պատճառներով հրաժարվեց: Հետո ՀՖՖ նախագահի հետ խոսում էինք, ու նա հայտնեց, որ «Ուլիսը» կործանվում է: Նստեցինք, հաշվեցինք բյուջեն: Մտածեցի, որ ես պետք է սկսեմ, իսկ Չելոյանցը և մյուս բաժնետերերը հետո կմիանան: Պետք է արագ թիմ հավաքեի ու ապացուցեի, որ կարող եմ: Վերցրեցի ակումբը, փակեցի մոտ 150-200 հազար դոլարի պարտքը: Հավաքեցի թիմ, որը առաջին 13 խաղից հաղթեց 12-ում և մեկ 0:0 խաղաց:

Հետո գումարները սկսեցին վերջանալ, իսկ նրանք, ում վրա ես հույս էի դրել, չէին շտապում գալ ակումբ: Չելոյանցն իր անձնական ինքնաթիռով գալիս էր, դիտում խաղերը: Միշտ մտածում էի, որ քիչ է մնացել դիմանալու, ու այդ մարդը այս ամենը հենց այնպես չի թողնի: Սակայն մրցաշրջանն ավարտվեց, ու ոչինչ տեղի չունեցավ:

Չելոյանցը դեռ մտածում էր: Նույնիսկ երբեմն մտնում էր հանդերձարան ու ասում տղաներին, որ եթե չեմպիոն դառնան, իր հաշվին պարգևավճար կտա: Նույնիսկ Եվրոպա լիգայի՝ Մալթայի խաղերին է եկել: Նրա ավիածախսերը հավանաբար «Ուլիսի» մեկ տարվա բյուջեի չափ էին: Մրցաշրջանն ավարտվեց, մենք հայտնվեցինք երկրորդ տեղում:

Ափսոս, ավելի մեծ բաների չկարողացանք հասնել «Ուլիսի» հետ, սակայն իմ առջև դրված երկու խնդիրները ես լուծեցի՝ հայտնվեցի Եվրոպա լիգայում և Հայաստանի առաջնություն բերեցի խոշոր հովանավորի, բայց ոչ թե «Ուլիս», այլ «Բանանց»:

Ցավալի է, որ «Ուլիսում» բազա հավաքեցի, ողջ կազմին բերեցի Արմավիրի «Տորպեդո», ներդրեցի ինձ, իսկ արդյունքում ստացա իմ հեռացումը»:

Տիգրան Ավետիսյան


Ինչքան գումար են ստացել հայկական ակումբներն իրենց ֆուտբոլիստների՝ ԵՎՐՈ-2016-ի որակավորմանը խաղալու համար

«Ալաշկերտը» պատմության մեջ առաջին անգամ՝ Հայաստանի չեմպիոն

Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփ վիճակագրությունը (ինֆոգրաֆիկա)

10 իրական փաստ հայկական ֆուտբոլից, որոնց դժվար է հավատալ (Մաս 2)

Ի՞նչ ճակատագիր է սպասում «Ուլիսին»

«Ուլիսն», հավանաբար, կշարունակի մրցելույթները Հայաստանի առաջնությունում

Բարձրագույն խումբ. Տրանսֆերային աղյուսակ

Բարձրագույն խումբ. Տրանսֆերային նորություններ ակումբ առ ակումբ

«Արարատ» – «Ուլիս»՝ 3։1. «Արարատը» բարձրանում է երրորդ հորիզոնական

ՀՀ Գավաթ. «Ուլիսը» վերջապես հաղթեց, բայց լքեց պայքարը. «Ալաշկերտը» ջախջախեց «Արարատին»

Սարգիս Հովսեփյան. «1։4 հաշիվն ինձ չի անհանգստացնում, քանի որ բոլոր գոլերը մենք խփեցինք»

«Ուլիս» – «Փյունիկ»՝ 1։4. Հետապնդումը շարունակվում է

«Միկա» – «Ուլիս». Սամվել Մելքոնյանի գոլը հաղթական եղավ

«Ուլիս» – «Ալաշկերտ». Ուղիղ եթեր