Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վահան Բիչախչյանը լավագույններից մեկն է Արևելյան Եվրոպայում, Մխիթարյան գոլն՝ ամենագեղեցիկը «ՄՅՈԻ»-ում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Վահան Բիչախչյան

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 18-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Եվրոպայի լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում՝ 10 հանդիպում, 5 գոլ, 23 հարված դեպի դարպասը, որից 9-ը՝ դարպասին, փոխանցումների ճշգրտությունը՝ 84%:
  • Հայ կիսապաշտպանի՝ «Սանդերլենդի» դարպասն ուղարկած «կարիճ» հարվածով գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն գոլ:

  • Ամերիկյան ՄԼՍ-ի Արևմտյան Կոնֆերենցիայի 11-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» վերջապես ընդհատել է պարտությունների շարքը և 4 անընդմեջ անհաջող խաղերից հետո հաղթանակ տոնել: Թիմը հաղթել է «Նյու-Յորք Սիթիին» 2-1 հաշվով: Յուրա Մովսիսյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 46-րդ րոպեին՝ մինչ այդ ստանալով դեղին քարտ: «Ռեալ Սոլթ Լեյքը» 9-րդ տեղում է:
  • «Շիրակի» 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հոլանդական Voetbalzone.nl կայքի կողմից ընդգրկվել է Արևելյան Եվրոպայի թոփ-20 երիտասարդ ֆուտբոլիստների թվում: Հետաքրքիր է, որ գյումրեցի ֆուտբոլիստը ցուցակում տեղ գտած խաղացողների շրջանում ամենաերիտասարդն է: Բիչախչյանն արդեն հասցրել է փորձաշրջան անցնել Մոսկվայի «ԲԿՄԱ»-ում, բելգիական «Գենկում» և իտալական «Ֆիորենտինայում»:
  • ՄԼՍ-ի Արևելյան Կոնֆերենցիայի 11-րդ տուրում «Չիկագո Ֆայրը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով պարտության է մատնել «Կոլորադո Ռապիդսին»: Դավիթ Արշակյանը դուրս է մնացել իր թիմի հայտացուցակից: «Չիկագո Ֆայրը» 4-րդ հորիզոնականում է:
  • Լեհաստանի 2-րդ դիվիզիոնի 31-րդ տուրում «Բելհատուվը» հյուրընկալվելիս մրցել է «Ռադոմյակի» հետ և պարտություն կրել 1-4 հաշվով: Աղվան Պապիկյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 68-րդ րոպեին: «Բելհատուվը» կիսում է 9-10-րդ հորիզոնականները:
  • Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մախաչկալայի ակումբից: Նրա ծառայություններով հետաքրքրված է Կազանի «Ռուբինը»:
  • Կամո Հովհաննիսյանը «Տորպեդո-Բելազում» իր երկու թիմակիցների հետ միասին այցելել է Ժոդինոյի դպրոցներից մեկը և 6-րդ դասարանի երեխաների հետ անցկացրել ֆիզկուլտուրայի դաս: Նա նրանց սովորեցրել է ֆուտբոլային որոշ հնարքներ, իսկ դրա ավարտից հետո հանձնել ինքնագրեր: Ֆուտբոլիստները երեխաներին նվիրել են ակումբային պաստառներ, գնդակներ և տարբեր այլ հուշանվերներ:

OfcX33RcH68

  • Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի «Կենտրոնական» գոտու 22-րդ տուրում «Ռյազանը» հյուրընկալվելիս 2-ական գնդակ է փոխանակել «Չերտանովոյի» հետ: Արթուր Շահնազարովը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Մարտուն Աբովյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել հանդիպմանը: Գառնիկ Ավալյանի գլխավորած թիմը 7-րդ հորիզոնականում է:
  • VivaroNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 4 պատճառ, թե ինչո՞ւ է պետք առավելագույն ուշադրությամբ հետևել Հայաստանի Բարձրագույն խմբի 2016/17թթ. առաջնության վերջին 3 տուրերի հանդիպումներին: