Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վ. Սուքիասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը

Armenia - Belarus

Oգոստոսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում   տեղի կունենա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը: Օգոստոսի 28-ից 29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոստի 30-ի առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղերթով կմեկնեն Չեխիայի մայրաքաղաք Պրագա: Հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների մեծամասնությունն ազգային թիմին կմիանա արդեն Չեխիայում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որում ընդգրկված են 26 ֆուտբոլիստներ: Նրանցից երկու հանդիպումներին մասնակցելու համար կնտրվեն 23 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով «Շիրակ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս
Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Գևորգ Հովհաննիսյան «Շիրակ»

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)
Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Զավեն Բադոյան, «Բանանց»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Պետրոս Ավետիսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ
Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան)
Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)
Դավիթ Արշակյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

ՀՖՖ Պաշտոնական կայք


ԱՄՆ-ն,Կանադան, Մեքսիկան ԱԱ-2026-ի անցկացման հայտ են ներկայացրել

Միջազգային դադարի լավագույն և վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականները

Հայաստանի հավաքականը հաղթում է ղազախներին և շրջանցում Ռումինիայի ընտրանուն (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. 2 գոլ՝ 2 րոպեում. Հայաստանի հավաքականն առջևում է (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. Հյուրերը 10 հոգով են, Մանուչարյանն ու Օզբիլիսը՝ խաղադաշտում (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. Պետական օրհներգի կատարում (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. Ուղիղ եթեր (տեսանյութ)

Շվեդիան, Շվեյցարիան ու Բոսնիա և Հերցեգովինան հաղթանակներ են տանում, այլ արդյունքներ

Պաուլինյոյի հեթ-տրիքը օգնեց բրազիլացիներին խոշոր պարտության մատնել ուրուգվայցիներին (տեսանյութ)

Հայտնի է, թե ով կսպասարկի Հայաստան – Ղազախստան հանդիպումը

ՖԻՖԱ-ն նախատեսում է տեսակրկնություններ կիրառել Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն Ուրուգվայի ու Պարագվայի ընտրանիների դեմ խաղերի համար

Յուրա Մովսիսյան. «Հուսով եմ՝ Հայաստանի հավաքականը կմասնակցի 2018թ. Աշխարհի գավաթին»

«Յուվենտուսը» կվաճառի Դիբալայի տրանսֆերը 200 մլն. եվրոյի դիմաց

Ջանլուիջի Բուֆոն. «Դժվար թե կշարունակեմ կարիերաս ԱԱ 2018-ից հետո»