Twitter-ում շարունակվում է ձևավորված ավանդույթը, այն է՝ յուրաքանչյուր ուրբաթ առանձնահատուկ ուշադրություն դարձնել տարբեր երկրների դրոշներին: Դա կատարվում է #FlagFriday հաշթեգով:
Քանի որ այս օրերին ընթանում են ձմեռային Օլիմպիական խաղերը, իրենց վրա ուշադրություն են սևեռել Օլիմպիական չեմպիոնները, այս դեպքում նրանք, ովքեր իրենց երկրների դրոշները բարձրացրել են 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում:
Բնական է, որ այստեղ է նաև հայոց եռագույնը, որն անսահման հպարտությամբ բոլորին ցուցադրում է Արթուր Ալեքսանյանը:
In honor of the #Olympics2018, #FlagFriday is dedicated to some of our favorites from #Rio2016! pic.twitter.com/Z5rp6a48xw
— World Wrestling (@wrestling) February 23, 2018
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո