Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տուրը հաղթական էր միայն Տիգրան Հարությունյանի համար

Մոսկվայում ավարտին է մոտենում շախմատի «Աէրոֆլոտի» մրցաշարը: Այսօր կայացած մրցաշարի նախավերջին՝  8-րդ տուրում Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքն ունեցող Սերգեյ Մովսիսյանը 83-րդ քայլին պարտվեց սերբ գրոսմայստեր Մարին Բոսիոչիչին: Մովսիսյանը վաստակել է 4 միավոր:

Տուրը հաղթական էր միայն Տիգրան Հարությունյանի համար, ով սևերով պարտության մատնեց Հայկ Մարտիրոսյանին: Տիգրանը վաստակել է 3,5 միավոր: Երկրորդ անընդմեջ պարտությունը կրած Հայկն ունի 2,5 միավոր:

Մանուել Պետրոսյանը սպիտակներով հաշտություն կնքեց իրանցի գրոսմայստեր Պարհամ Մաղսոդլոյի հետ ու վաստակեց 3,5 միավոր:

Ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը հաղթելով Մաքսիմ Մատլակովին, 6,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 6-ական միավորով նրան հետապնդում են Նիկիտա Վիտյուգովն ու Եվգենի Նայերը: