Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Transfermarkt. Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015/16 առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ

Transfermarkt-ը ամփոփել է Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի առաջին կիսամյակի արդյունքները:

Դորտմունդի «Բորուսսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015/16 առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ, ով 8 անգամ հայտնվել է տուրի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանը իր հաշվին գրանցել է 6 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում և 17 անգամ մասնակցել է իր թիմի գոլերին:

Մատիաս Գինտերը, Սինձի Կագավան, Մաթս Հումմելսը, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը նույնպես հայտնվել են առաջին խաղաշրջանի խորհրդանշական հավաքականում: