Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տոտին՝ Հիգուայինի մասին. «Ժամանակակից ֆուտբոլիստները նման են քոչվորների. սա աղետ է»

Հռոմի «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին մեկնաբանել է Գոնսալո Հիգուայինի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը: Իտալիայի չեմպիոնը «Նապոլիին» վճարելու է 90 միլիոն եվրո: Այս տրանսֆերն Ա Սերիայի պատմության մեջ ամենախոշորն է:

«Ժամանակակից ֆուտբոլիստները նման են քոչվորների: Նրանք ընտրություն կատարում են ոչ թե սրտով, այլ ավելի շահավետ տարբերակ են որոնում: Սրտով ընտրություն քչերն են կատարում, իսկ շատերն ընտրում են այլ ակումբ տեղափոխվելու, ավելի շատ տիտղոսներ նվաճելու, ավելի շատ գումար վաստակելու տարբերակը:

Ֆուտբոլը շատ է փոխվել: Ամեն բան պտտվում է փողերի շուրջ: Ֆուտբոլիստներն անընդհատ փոխում են իրենց թիմերը՝ փորձելով ավելի շատ վաստակել:

Մարդիկ գնում են մարզադաշտ, որպեսզի տեսնեն իրենց հավատարիմ ֆուտբոլիստի խաղը: Նրանք չեն սպասում, որ իրենց կդավաճանեն:

Տեսեք, թե ինչ եղավ Հիգուայինի դեպքում: Սա իսկական աղետ է, սակայն ժամանակակից ֆուտբոլում նորմալ երևույթ է լեգեոների համար: Նա ուղղակի այլ թիմ է տեղափոխվել, որտեղ ավելի շատ գումար կստանա: Սա մտածելակերպի խնդիր է: Ոչ բոլոր արտերկրացիներն են Մարադոնայի նման գործում ու մտածում»,- Goal.com-ը փոխանցում է Տոտիի խոսքը:


Անխոցելի Բուֆոնն ու Հիգուայինի փայլուն խաղը հաղթանակ բերեցին «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Մոնակոյի» պատուհասը՝ Գոնսալո Հիգուային (տեսանյութ)

Հիգուայինը «Յուվենտուսում» կրկնել է 59 տարվա վաղեմության ռեկորդը

Հիգուային. «Չեմ կարծում՝ մենք էլ «Բարսելոնային» կհաղթենք 4-0 հաշվով»

Ինչո՞ւ են «Նապոլիի» երկրպագուները Հիգուայինին պատկերել 71 համարով

Նեապոլում վաճառվում են զուգարանի թղթեր՝ Հիգուայինի լուսանկարով (լուսանկար)

Սարի. «Առանց Հիգուայինի նույնիսկ ավելի լավն ենք հարձակման գծում»

Հիգուային. «Բուֆոնը բացառիկ է. նա հաղթել է ամեն ինչ, բայց մարզվում է երեխայի պես»

Հիգուայինի դուբլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Նապոլիի» երկրպագուները հատուկ պատրաստություն են տեսնում Հիգուայինին դիմավորելու համար

Հիգուայինի հիշարժան գոլը (տեսանյութ)

Նա խաղացել է և՛ Մեսիի, և՛ Ռոնալդուի հետ. Հիգուայինը համեմատել է 2 «հրեշներին»

Մխիթարյանի «կախարդանքը» ստիպեց հավատալ ամանորյա հրաշքներին. Օրվա ամենաուշագրավ լուրերը

2016 թվականին թոփ-5 առաջնություններում ամենից շատ գոլեր խփած ֆուտբոլիստների տասնյակը

Հիգուային. «Նա շատ նման է Մեսիին»

Հիգուային. «Յուվենտուսի» գլխավոր մրցակիցը հենց «Յուվենտուսն» է»