Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տոտի. «Որդիս լավ է խաղում, բայց ոչ այնքան, որքան իր հայրն այդ տարիքում»

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին գնահատել է իր որդու՝ 11-ամյա Քրիստիանի խաղը:

«Նա լավ է խաղում: Նախկինում ավելի շատ ցանկանում էր զվարճանալ, թեև հիմա էլ է սիրում: Նրան նայելով՝ ես ինձ եմ հիշում: Հիմա նրա մոտ կիրքն ավելացել է: Նրան դուր է գալիս խաղը, հաճույք է ստանում մարզումներին գնալուց: Նա լավն է, բայց ոչ այնքան, որքան իր հայրն էր այդ տարիքում:

Ե՛վ ցանկանում եմ, որ նա ֆուտբոլիստ դառնա, և՛ ոչ: Եթե ցանկություն ունի, թող անի այնպես, ինչպես ուզում է: Մյուս կողմից՝ նրա ազգանունն ուղակի ամեն ինչ բարդացնում է:

Նա իր ընկերների հետ տարբեր առաջնությունների է մասնակցում, որոնցից մեկում Քրիստիանը դարձավ 15 գոլի հեղինակ ու արժանացավ «Լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: Մարդիկ ասում են. «Նա ստացավ մրցանակը, քանի որ Տոտիի որդին է»: 15 գոլերը՝ այն կողմ, ազգանունը՝ այս կողմ:

Ինձ այս ամենը զայրացնում է, քանի որ երբ խոսքը գնում է երեխաների մասին, պետք է դրական լինել: Պետք չէ նախանձել ու ամեն ինչին բացասական վերաբերվել: Տղան սիրում է վազել ու հարվածել գնդակին»,- «Ռոմայի» պաշտոնական կայքը փոխանցում է Տոտիի խոսքը:

Տոտին այն դիտարկմանը, թե Զիդանի որդին խաղում է «Ռեալում», պատասխանել է. «Նրա համար, որ Զիդանի որդի՞ն է… Եթե նա լավ որակներ չունենար, չէր խաղա: Նույնն էլ Մալդինիի դեպքում էր»:


Գոլառատ խաղում «Նապոլին» հաղթեց «Կիեվոյին» (տեսանյութ)

«Յուվենտուսը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)

«Յուվենտուսը» Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինող է գտել

ՎԻԿՏՈՐԻՆԱ. Կարող ե՞ք թվարկել Իտալիայի գավաթի բոլոր հաղթողներին

Ժոաու Մարիուի գոլը հաղթանակ պարգևեց «Ինտերին» (տեսանյութ)

«Լացիոն» խնդիրներ չստեղծեց «Յուվենտուսի» համար (տեսանյութ)

Հիգուայինի հիշարժան գոլը (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Լացիո». Դիբալայի տպավորիչ գոլը (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Լացիո». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Տորինոն» ու «Միլանը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Ռոման», «Նապոլին» ու «Լացիոն» հաղթանակ տարան (տեսանյութ)

Օրվա տրանսֆերային խոսակցությունները

Պաշտոնական. «Ատալանտայի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Ինտերում»

«Ֆիորենտինա» – «Նապոլի» խաղը ֆանտաստիկ ստացվեց (տեսանյութ)

«Ինտերը» «Լացիոյին» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

«Ինտեր» – «Լացիո». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)