Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Տորպեդո-Բելազը» Բելառուսի Սուպերգավաթի խաղարկությունում պարտվել է «ԲԱՏԵ»-ին

Բելառուսի Սուպերգավաթի խաղարկությունում ուժերն են չափել երկրի չեմպիոն «ԲԱՏԵ»-ն և գավաթակիր «Տորպեդո-Բելազը»:

Հյուրերն առավելության են հասել 3-1 հաշվով և նվաճել մրցանակը: Ժոդինոյի թիմից 6-րդ րոպեին հաշիվը բացել է Անդրեյ Խաչատուրյանը, ով դիպուկ է գտնվել 11-մետրանոց նշակետից:

Հավելենք, որ նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 74-րդ րոպեին: