Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տորեսը հայտարարել է, որ հեռանալու է «Ատլետիկոյից» մրցաշրջանի ավարտին

cropped GettyImages 686356050 - Տորեսը հայտարարել է, որ հեռանալու է «Ատլետիկոյից» մրցաշրջանի ավարտին

Մադրիդի «Ատլետիկոյի»  հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ այս մրցաշրջանը վերջինը կլինի իր համար իսպաանական ակումբում: Իսպանացու խոսքով՝ նա դեռևս նոր ակումբ չի գտել և նոր-նոր պետք է սկսի փնտրտուքները:

«Հեշտ որոշում չէր:  Երբ ես 10 տարեկան էի, մտածում էի, որ «Ատլետիկոն» միշտ իմ տունն է լինելու: Վայելում եմ այստեղ անցկացրած րոպեները: Ցանկանում եմ օգտվել հնարավորությունից և հայտարարել, որ սա իմ վերջին մրցաշրջանն է լինելու այս ակումբում: Սա այն որոշումներից չէ, որը կայացրել եմ հեշտությամբ, ես պետք է իրատես լինեի, հաշվի առնեի հանգամանքները, միգուցե սա ամենաճիշտ որոշումն էր:

Ցանկանում եմ, որ երկրպագուները իմանան, որ այս որոշումը որևէ առնչություն չունի ակումբում տիրող իրավիճակի հետ: Ինչպես ասում են, բոլոր լավ բաները մի օր ավարտվում են:

Ցանկանում եմ շարունակել ֆուտբոլ խաղալ 2-3 կամ միգուցե 5 տարի:

Աչքիս տակ որևէ ակումբ չունեմ: Դեռևս որոշում չեմ կայացրել, հիմա պատրաստվում ենք տարբեր առաջարկներ լսել և գնահատել դրանք, մինչև այս րոպեն ոչ մի թիմի առաջարկի հետ չեմ ցանկացել ծանոթանալ, հիմա մենք պետք է նստենք և ընտրենք»,-Marca-ն է փոխանցում Տորեսի խոսքերը:

Հիշեցնենք, որ «Էլ Նինյոն» խաղացել է «Ատլետիկոյի» մարզաշապիկով 10 տարի:


Թոփ-5 ֆուտբոլային հանդիպում, որ պետք է դիտել հանգստյան օրերին (ապրիլի 21-22)

Վենգերը հայտնել է Մխիթարյանի վերադարձի ժամկետը

«Բարսելոնայի» դարպասապահը մոտ է թիմից հեռանալուն

«Ատլետիկոյի» վետերանը հետաքրքրել է «Յուվենտուսին»

«Ատլետիկոն» վստահ հաղթանակ տարավ «Լևանտեի» նկատմամբ, Տորեսը խփեց իր 100-րդ գոլը Լա Լիգայում (տեսանյութ)

Դիեգո Սիմեոնե. «Արսենալում» հանդես են գալիս հրաշալի ֆուտբոլիստներ»

Շնչելու ժամանակ չի լինելու. Ֆուտբոլային ի՞նչ հանդիպումներ դիտել այսօր

«Արսենալին» «դժոխային» ժամանակահատված է սպասվում (նկար)

«Արսենալը» առաջին անգամ կհանդիպի «Ատլետիկոյի» հետ պաշտոնական հանդիպման շրջանակներում

Եվրոպա լիգա․ «Արսենալի» կիսաեզրափակչի մրցակցի անունը հայտնի է

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմը

Եվրոպա լիգա․ Կիսաեզրափակչի մասնակիցների դոսյեն

Սուպեր շաբաթ. Ինչ հանդիպումներ են սպասվում առաջիկա օրերին

Գրիզմանը «Բարսելոնայի» հետ համաձայնության հասնելու լուրերը կեղծ է որակել

Գոլերի գիշատիչը․ Ռոնալդուն 8-րդ տարին անընդմեջ կարողանում է բարձր արդյունավետություն գրանցել

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների արձագանքը «Ռեալ» – «Ատլետիկո» խաղի արդյունքին (ծաղրանկար)