Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

TOP-5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (հունիսի 27-հուլիսի 3)

Թեժ ամառ, թեժ իրադարձություններ, ֆուտբոլային անսպասելի շրջադարձեր, բասկետբոլի իսկական տոն ու ոչ միայն: Այն ամենը ինչին չեք հասցրել հետևել կամ էլ հետևել եք,  հիմա արդեն ափոփում է «Վիվառո Նյուզը»:  Հունիսից անցնում ենք հուլիս՝  միասին:

Բասկետբոլային ֆուրոր

Հայաստանն ունի բասկետբոլի տղամարդկանց հավաքական: Ուղիղ մեկ տարի առաջ սա կարող էր ծիծաղի առիթ դառնալ: Հիմա արդեն ուրիշ է: Ուղիղ մեկ շաբաթ մեկը մյուսի հետևից զարմացրին ու իսկապես հպարտանալու առիթ տվեցին մեր բասկետբոլի թիմի տղաները:  Առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը՝ դարձան չեմպիոն: Գրողը տանի, իրոք, հիմա ուրիշ է:

Մրցաշարի եզրափակչում մեր տղաները 79:71 հաշվով հաղթեցին Անդորրայի թիմին: Մինչ այդ, Տիգրան Գյոկչյանի սաները առաջին տուրում մրցեցին ու 83:64 հաշվով հաղթեցին տան տերերի` Մոլդովայի թիմին: Դրանից հետո արդեն նախկին գործող չեմպիոնին՝ Անդորային զիջեցին:

Անդորայից հետո Ուելս. 92:40 հաշիվ, ջախջախիչ է, չէ՞: Այսպես էլ հասանք կիսաեզրափակիչ: Այստեղ մեր թիմին սպասում էին Իռլանդիայի բասկետբոլիստները: Հանդիպումն ավարտվեց 74:60 հաշվով, իսկ  Հայաստանի հավաքականն դուրս եկավ եզրափակիչ: Կրկին հիշեցնեմ՝ առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը

Եզրափակչում էլ եղավ այն, ինչ եղավ: Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը դարձավ չեմպիոն: Իսկ առաջնության լավագույն բասկետբոլիստ դարձավ Անդրե Սպայթ Մկրտչյանը: Դիտեք  նորընծա չեմպիոնների պարգևատրման արարողությունը:

1 2 3 4 5

Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները Աշխարհի առաջնության ընտրական փուլում

Բասկետբոլի Հայաստանի հավաքականին շնորհվեցին պարգևներ

Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

Հայաստանի հավաքականը կխաղա բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում

Հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կիսաեզրափակչի մրցակիցը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտություն կրեց

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մեկնարկում է հաղթանակով (տեսանյութ, ֆոտո)

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մոլդովա

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ոչ մի հնարավորություն չտվեց Իրանի երիտասարդական թիմին