Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թոփ-5 ֆուտբոլիստներ, որոնք կարող էին փայլուն ապագա ունենալ

hachim mastour michael essien milan vsddu4k3v92t16jl96siwvl6j - Թոփ-5 ֆուտբոլիստներ, որոնք կարող էին փայլուն ապագա ունենալ

5 – Կերլոն (Բրազիլիա)

Կերլոն Մոուրա Սոուզա – 1988 թվականին ծնված բրազիլացի ֆուտբոլիստն արդեն ավարտել է խաղային կարիերան: Կերլոնը հայտնի էր մրցակցին շրջանցելու իր տարբերակով: Դրա շնորհիվ Կերլոնն ունեցավ «փոկ» մականունը:

https://i2.wp.com/thesefootballtimes.co/wp-content/uploads/2017/08/kerlon.jpeg?fit=1996%2C1296&ssl=1

Կերլոնը 2005-ից 2008 թվականներին «Կրուզեյրոյում» աչքի ընկավ իր անցումներով և գեղեցիկ խաղով, որի շնորհիվ 2009 թվականին 3-ամյա պայմանագիր կնքեց իտալական «Ինտերի» հետ: Իտալիայում Կերլոնի նկատմամբ ավելի կոպիտ խաղ սկսվեց: 2 ամիս անց բրազիլացին վարձակալական հիմունքներով դարձավ «Այաքսի» ֆուտբոլիստ՝ հետագայում հոլանդական ակումբի հետ պայմանագիր կնքելու պայմանով: Նույն թվականի նոյեմբերին Կերլոնը ձախ ոտքի ծնկի ծանր վնասվածք ստացավ և շարքից դուրս մնաց կես տարով: Ֆուտբոլիստը վիրահատության ենթարկվեց Իտալիայում նոյեմբերի 14-ին: Վնասվածքից հետո Կերլոնն այլևս չկարողացավ փայլել այնպես, ինչպես փայլում էր Բրազիլիայում: Նրա կարիերայի մայրամուտը սկսվեց 2011 թվականին: Բրազիլացին վերադարձավ հայրենիք, ապա տեղափոխվեց Ճապոնիա (3-րդ դիվիզիոն), իսկ հետո՝ ԱՄՆ: 2017 թվականին նա հասցրեց հանդես գալ Տրնավայի «Սպարտակում» և ավարտեց կարիերան:

1 2 3 4 5