Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կարեն Տոնականյանը դուրս է մնում հետագա պայքարից, սակայն նվաճում Աշխարհի առաջնության ուղեգիր

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պարտություն կրեց:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով այսօր հաղթանալ էր տոնել և դուրս էր եկել կիսաեզրափակիչ փուլ:

Եզրափակչի համար մենամարտը Բաչկովը կանցկացնի հունիսի 23-ին՝ մրցելով Լեհաստանի ներկայացուցիչ Մաթյոս Թոմաս Պոլսկիի հետ: