Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տիգրան Քոթանջյանը 3-րդն է Տաշքենդի հուշամրցաշարում

Շախմատի Հայաստանի 2014թ. չեմպիոն Տիգրան Քոթանջյանը հաջող հանդես եկավ Տաշքենդում անցկացված ուզբեկ գրոսմայստեր Գեորգի Աղզամովի հուշամրցաշարում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը:

Քոթանջյանը շատ հաջող սկսեց մրցաշարը՝ մեկնարկում տոնելով 4 անընդմեջ հաղթանակ: 5-րդ տուրում հայ գրոսմայստերի հաղթարշավը կասեցրեց բելառուս շախմատիստ Կիրիլ Ստուպակը՝ առավելության հասնելով նրա նկատմամբ: Հաջորդ երեք տուրերում վաստակելով 2,5 միավոր, Քոթանջյանն ավարտական տուրից առաջ գլխավոր մրցանակի հավակնորդների թվում էր: Նա ընդամենը կես միավոր էր զիջում առաջատարին:

Ցավոք, ավարտական՝ 9-րդ տուրում հայ շախմատիստը պարտվեց ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Բորտնիկին ու զրկվեց գլխավոր մրցանակը նվաճելու հնարավորությունից: 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով Տիգրան Քոթանջյանը եզրափակեց լավագույն եռյակը՝ արժանանալով 2000 դոլար պարգևավճարի:

Իսկ մրցաշարի հաղթող դարձավ Ալեքսանդր Բորտնիկը, ով վաստակեց 7,5 միավոր և արժանացավ 4000 դոլար պարգևավճարի: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած բելառուս Կիրիլ Ստուպակին, ով որպես պարգև ստացավ 3000 դոլար: