Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տիգրան Հարությունյանն առաջին հաղթանակը տոնեց

Մոսկվայում ընթացող շախմատի «Աէրոֆլոտի» մրցաշարի 6-րդ տուրը բավական հաջող էր հայ շախմատիստների համար: Մրցաշարում իր 2-րդ հաղթանակը տոնեց մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, որի մրցակիցը հնդիկ շախմատիստ Պրագնանանդհաան էր:  Հայկը վաստակել է 2,5 միավոր:

Իսկ ահա Տիգրան Հարությունյանը վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը՝ պարտության մատնելով իսլանդացի գրոսմայստեր Հելգի Օլաֆսոնին: Տիգրանն ունի 2 միավոր:

Հայաստանի պատվիրակներից ամենափորձառուն՝  Սերգեյ Մովսիսյանը ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Գոգանովի հետ մրցախաղում 58-րդ քայլին հաշտություն կնքեց: Մովսիսյանը 3,5 միավորով 25-րդ տեղում է:

6-րդ տուրն անհաջող էր միայն Մանուել Պետրոսյանի համար, ով սևերով պարտվեց ռուսաստանցի գրոսմայստեր Կիրիլ Ալեքսեենկոյին:  Պետրոսյանը վաստակել է 2 միավոր:

Տուրն անվանեց մրցաշարի նոր առաջատարին: Հաղթելով Եվգենի Նայերին, ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը շրջանցեց նրան ու 5 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը:


Ուժեղագույնների մրցաշարում առավել հաջողը Սերգեյ Մովսիսյանի ելույթն էր

Տուրը հաղթական էր միայն Տիգրան Հարությունյանի համար

Հայաստանցի շախմատիստներից հաղթեց միայն Մանուել Պետրոսյանը

Սերգեյ Մովսիսյանը մոտեցավ առաջատարների խմբին

Հայկ Մարտիրոսյանն անդրանիկ հաղթանակը տոնեց

Սերգեյ Մովսիսյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Մեկնարկում միայն Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ տոնեց

Հայաստանի նոր չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է

Տղամարդկանց մրցաշարում մթնոլորտը շիկացած է, կանանց մրցավեճում իրադրությունը պարզվեց

Տղամարդկանց մրցաշարում քառիշխանություն է, կանանց մրցավեճում միանձնյա առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է

Պատանիների աշխարհի չեմպիոնը հաղթեց Հայաստանի գործող չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

5-րդ տուրն ի հայտ բերեց մրցաշարերի միանձնյա առաջատարներին

Կանանց մրցաշարում առաջատարը փոխվեց

Հայաստանի առաջնություն. Առաջատարներն առաջին կես միավորները կորցրին

Գործող չեմպիոններն առաջնությունը սկսեցին հաղթանակով

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զիջել է դիրքերը