Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տիգրան Հարությունյանը մեկ միավորով զիջեց հաղթողին

Լիսաբոնում անցկացված շախմատի մրցաշարի երեք հայ մասնակիցներից առավել հաջող հանդես եկավ 20-ամյա միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակած 7 միավորով գրավեց 5-րդ տեղը՝ արժանանալով 566 եվրո պարգևավճարի:

Տիգրանն ընդամենը մեկ միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, Վենեսուելայի ներկայացուցիչ Էդուարդո Իտուրիզագայից, որի հետ ավարտական տուրում ոչ-ոքի խաղաց: Հարությունյանը 7-ով ավելացրեց իր անհատական վարկանիշը՝ հասցնելով 2522-ի:

Տիգրանը մրցաշարը սկսեց 3 անընդմեջ հաղթանակով, ապա 4-րդ տուրում կրեց միակ պարտությունը սերբ գրոսմայստեր Միլոշ Պերունովիչից, իսկ ավարտական 5 մրցախաղերում վաստակեց 4 միավոր:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 6 միավորով գրավեց 18-րդ տեղը: Կարենը տարավ 6 հաղթանակ, կրեց 3 պարտություն, որից մեկը՝ ֆրանսահայ Տիգրան Ղարամյանից: Վերջինս 6 միավորով հանգրվանեց 17-րդ հորիզոնականում: Նա մրցաշարը սկսեց 4 անընդմեջ հաղթանակով: Տիգրանը կրեց 2 պարտություն, որից մեկը մրցաշարի հաղթող Էդուարդո Իտուրիզագայից:


Անդրիասյանն ու Ղարամյանն անպարտելի մնացին

Հակոբյանն ու Սարգսյանն առաջին հաղթանակները տոնեցին

Միջազգային վարպետները գերազանցեցին գրոսմայստերներին

Ուժեղագույնների մրցաշարում առավել հաջողը Սերգեյ Մովսիսյանի ելույթն էր

Տուրը հաղթական էր միայն Տիգրան Հարությունյանի համար

Հայաստանցի շախմատիստներից հաղթեց միայն Մանուել Պետրոսյանը

Տիգրան Հարությունյանն առաջին հաղթանակը տոնեց

Սերգեյ Մովսիսյանը մոտեցավ առաջատարների խմբին

Հայկ Մարտիրոսյանն անդրանիկ հաղթանակը տոնեց

Սերգեյ Մովսիսյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Մեկնարկում միայն Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ տոնեց

Երեք հայ շախմատիստներ կմասնակցեն Լիսաբոնի մրցաշարին

Հայաստանի նոր չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է

Տղամարդկանց մրցաշարում մթնոլորտը շիկացած է, կանանց մրցավեճում իրադրությունը պարզվեց

Տղամարդկանց մրցաշարում քառիշխանություն է, կանանց մրցավեճում միանձնյա առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է

Պատանիների աշխարհի չեմպիոնը հաղթեց Հայաստանի գործող չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը