Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տիգրան Գյոկչյան. «Ուրարտուն» պայքարելու է լավագույն եռյակում տեղ գտնելու համար»

Տիգրան Գյոկչյան

Նորաստեղծ «Ուրարտու» բասկետբոլային թիմի մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ լրատվականին տված հարցազրույցում նշել է, որ թիմը պայքարելու է Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի լավագույն եռյակում տեղ գտնելու համար.

-Պարոն Գյոկչյանը, արդյո՞ք «Ուրարտու» բասկետբոլային ակումբն անցնում է ձևավորման վերջին փուլը:

-Այո, մենք հասել ենք թիմի ձևավորման վերջին փուլին: «Ուրարտու» բասկետբոլային ակումբի ձևավորումը սկսեցինք դեռևս ազգային թիմի՝ Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Ֆեդերացիայի ղեկավար այրերի հետ երկար և դժվար քննարկումներից և առաջարկներից հետո ընդհանուր նվիրված աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց ստեղծել բավականին լավ ակումբ, որտեղ հանդես կգան մրցունակ բասկետբոլիստներ:

-Քանի՞ լեգիոնականներ կունենա ակումբը և ովքե՞ր են նրանք:

-Մենք արդեն ունենք երկու պաշտոնական հաստատում: Առաջինը Տերի Սմիթն է, ում հետ արդեն համագործակցում ենք, իսկ երկրորդի անունը դեռևս չենք բարձրաձայնում, միայն սեպտեմբերի 10-ից հետո: Կհավելեմ միայն այն, որ վերջինս բարձր մակարդակի բասկետբոլիստ է, հանդես է եկել եվրոպական և ասիական առաջատար առաջնություններում: Կլինի նաև երրորդ բասկետբոլիստը, ով կստանա հայկական անձնագիր: Նա հանդես է եկել ԱՄՆ-ում և հեռանկարային մարզիկ է:

-Ակումբի «կորիզը» ձևավորվում է Հայաստանի հավաքականից, սակայն չի լինի հիմնական առաջատարը՝ Բրայան Դանսթոնը և մի քանի այլ խաղացողներ: Ինչո՞ւ:

-Հավաքականի անդամներից հրավիրվել են բոլորը, սակայն եկել են նրանք, ովքեր այս պահի դրությամբ ունեն այդ հնարավորությունը: Դանսթոնը կարող էր համալրել թիմը, սակայն նա թանկ խաղացող է և մենք չունենք այդ հնարավորությունը: Հավաքականի մի քանի այլ խաղացողներ դեռևս սովորում են ԱՄՆ-ում և հրավերք կստանան ավելի ուշ:

Առաջին անգամ մասնակցում ենք Ռուսաստանի առաջնությանը: Ի՞նչ ակնկալիքներունեք:

-Անշուշտ մենք մեծ ցանկություն ունենք հաղթելու, բայց մեր խնդիրը լավագույն եռյակում ընդգրկվելն է: Հնարավորություններ ունենք հաղթելու, սակայն հակառակորդները բարդ են և փորձառու: Յուրաքանչյուր խաղում ձգտելու ենք հաղթել և վերջ: Մենք չենք լինելու «վիճակագրություն հաշվող» և չենք լինելու մրցաշարային աղյուսակի վերջնամասում:

Որտե՞ղ եք նախատեսում անցկացնել երևանյան հանդիպումները:

-«Ուրարտու»-ն երևանյան խաղերը կանցկացնի «Միկա» մարզահամալիրում, որտեղ այժմ վերանորոգության աշխատանքներ են տարվում: «Միկա»-ն կունենա նոր լուսավորություն, նոր հատակ, նոր նստատեղեր, նոր հանդերձարաններ և մի շարք այլ կարևոր և անհրաժեշտ մասեր վերանորոգվում են:

Մինչ առաջնության մեկնարկը նախապատրաստական ի՞նչ փուլեր եք անցնելու:

-Սեպտեմբերի 7-ից թիմը սկսում է ուսումնամարզական հավաքը Երևանում: Իսկ 20-ից հետո հավաքներ կունենանք Վրաստանում, որի ընթացքում նախատեսված են ընկերական հանդիպումներ մի քանի թիմերի հետ: Պլանավորում ենք նաև ընկերական հանդիպումներ ունենալ ղազախական թիմերի հետ:

Շնորհակալություն և հաջողություն ձեզ առաջին մրցաշրջանում:


«Ուրարտուն» դադարեցնում է ելույթները

«Ուրարտուն» կրկին պարտվեց

«Ուրարտուն» կրկին պարտվեց

«Ուրարտուի» պարտությունները շարունակվում են

Սուրեն Դեր Բոգոսյանը միացել է «Ուրարտուին»

«Ուրարտուն» 6-րդ պարտությունը կրեց

«Ուրարտուն» հավասար պայքարում զիջեց «Խիմկիին»

«Խիմկի-Պոդմոսկովյե» – «Ուրարտու». ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

Կոնստանտին Միրզոյանցը միացել է «Ուրարտուին»

Հայաստանի հավաքականը կմասնակցի Աշխարհի առաջնության ընտրական փուլին

Տիգրան Գյոկչյան. «Տղաները տրամադրված էին մարտական և լավ խաղ ցուցադրեցին»

«Ուրարտուն» պարտվեց չեմպիոնին

Բասկետբոլ. «Սախալին» – «Ուրարտու». Ուղիղ եթեր

Տիգրան Գյոկչյան. «Ես իմ աչքերին չէի հավատում, սա կարծես իմ թիմը չլիներ»

«Ուրարտուն» չդիմադրեց Սուպերլիգայի կրկնակի չեմպիոնին

Բասկետբոլ. «Սպարտակ-Պրիմորյե» – «Ուրարտու». Ուղիղ եթեր