Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տիգրան Ղարաբաղցյան. «Տղաները թևաթափ եղան «Ալաշկերտի» առաջին գոլից հետո»

«Արարատի» գլխավոր մարզչի օգնական Տիգրան Ղարաբաղցյանն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (0-3) հետևյալ կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ.

-Ես եմ ներկայացել մամուլի ասուլիսին, քանի որ Արկադի Անդրեասյանը վատառողջ էր: Շնորհավորում եմ «Ալաշկերտին» հաղթանակի կապակցությամբ: Առաջին խաղակեսում լավ էինք հանդես գալիս, իսկ երկրորդ խաղակեսը ձախողեցինք: Ավելացնելու բան չունեմ:

Փոխվել էր Ձեր թիմի ավագը: Այս խաղում այդ պարտականությունը կատարում էր Գեղամ Թումբարյանը: Դա ինչո՞վ էր պայմանավորված:

-Գլխավոր մարզիչը որոշել է, որ ամեն խաղում նոր ավագ ունենանք: Բոլորին պետք է հնարավորություն տանք, որպեսզի առաջատարի որակներ ձեռք բերեն:

Վարդան Արզոյանին սովոր ենք տեսնել կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց այսօր խաղում էր որպես հենակետային: Նա արդարացրե՞ց սպասելիքները:

-Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է: Կարող է խաղալ և՛ պաշտպանության կենտրոնում, և՛ եզրերում, և՛ որպես հենակետային: Ընդհանուր առմամբ, գոհ ենք նրա խաղից, բայց խաղավերջում հոգնել էր:

Ի՞նչն էր պատճառը, որ թիմի ֆուտբոլիստները խաղավերջում հոգնեցին և երեք գնդակ բաց թողեցին:

-Առաջին գոլից հետո տղաները կոտրվեցին: Չեմ կարծում, թե հոգնածություն կար: Մինչ առաջին գոլը նրանք պայքարում էին, փորձում արդյունքի հասնել, բայց բաց թողած առաջին գոլն իր դերը խաղաց, տղաները թևաթափ եղան: Նրանք չկարողացան շարունակել նույն ոգով:

Առաջնության մեկնարկային երեք խաղերում նույնքան պարտություն եք կրել: Դա հոգեբանորեն ինչպե՞ս է անդրադառնում թիմի վրա:

-Իհարկե, դա իր բացասական հետքը թողնում է տղաների հոգեբանության վրա, բայց մենք աշխատում ենք ինչ-որ բան փոխել, անընդհատ նոր խաղացողների ենք խաղադաշտ դուրս բերում, որպեսզի թարմություն հաղորդենք թիմին: Մեկ հաղթանակը լիովին կփոխի տղաների տրամադրվածությունը:


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում