Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տիգրան Բարսեղյանն՝ իր հրաշալի գոլի մասին. «Դարպասապահն առաջ էր եկել իր տեղից, ուստի որոշեցի հարվածել» (տեսանյութ)

«Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել Մակեդոնիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Պելիստերի» հետ մրցավեճում (3-1), ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է տպավորությունների մասին:

«Հպարտ եմ խփածս գոլի և թիմիս ելույթի համար: Ֆուտբոլը թիմային խաղ է, և մենք բոլորս արժանի էինք հաղթանակի: Ես ուրախ եմ, որ գեղեցիկ գոլ հեղինակեցի: Հարվածի պահին իմ նպատակն այն էր, որ գնդակը կախեի դարպասապահի վրայով, քանի որ նկատել էի՝ նա առաջ է եկել իր տեղից, ու այդ պահին որոշեցի հարվածել:

Մեր նպատակն ամեն խաղում երեք միավոր վաստակելն է: Ճիշտ է, մրցաշարային աղյուսակում մեր և մրցակիցների միջև մեծ տարբերություն է, բայց դա մեզ չպետք է շեղի: Երջանիկ եմ, որ ամբողջ թիմը գտնվում է լավ մարզավիճակում: «Սիլեքսի» հետ հաջորդ մրցավեճում սպասում ենք ևս մեկ լավ խաղի և հաղթանակի»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:

Հավելենք, որ Բարսեղյանն այդ խաղում փոխարինվել էր 62-րդ րոպեին, իսկ Հովհաննես Համբարձումյանը՝ մնացել պահեստայինների նստարանին: «Վարդարը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


«Վարդարը» ջախջախել է մրցակցին. Տիգրան Բարսեղյանը՝ գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ

Տիգրան Բարսեղյանի գոլը՝ «Սկոպիեի» դարպասը (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանի ֆանտաստիկ գոլը գրեթե խաղադաշտի կենտրոնից (տեսանյութ)

«Վարդարը» հաղթել է, Համբարձումյանն ու Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Հայկական ֆուտբոլի օրը Մակեդոնիայում. Համբարձումյանը և Բարսեղյանը դարձել են գոլի հեղինակ

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել «Վարդարի» կազմում (տեսանյութ)

«Բանանցի» հաղթանակը, Մխիթարյանի և Համբարձումյանի գոլային փոխանցումները. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Տիգրան Բարսեղյանն առաջին գոլն է հեղինակել վնասվածքից ապաքինվելուց հետո (տեսանյութ)

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 5-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը

Հայաստանի հավաքականի հերթական ֆուտբոլիստը միացավ «Վարդարին»

«Վարդարը» պարտվեց. Համբարձումյանը գրավեց Զագրեբի «Դինամոյի» դարպասը

Արտակ Դաշյանը հեռացել է մակեդոնական «Վարդարից»

Հովհաննես Համբարձումյանը՝ «Լեսթերի», «Էվերթոնի» ու «Վեսթ Բրոմվիչի» ուշադրության կենտրոնում

«Վարդարը» հաղթել է. Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ

«Վարդարը» հաղթեց. Հովհաննես Համբարձումյանը մասնակցեց խաղին

«Վարդար» 1-1 «Շկենդիա». Արտակ Դաշյանը մասնակցեց հանդիպմանը