Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թուրքիան կպայքարի ԵՎՐՈ-2024-ը հյուրընկալելու համար

Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ առաջարկ է կատարելու ԵՎՐՈ-2024-ը հյուրընկալելու համար:

Մարտի 2-ին պաշտոնապես կներկայացվի Թուրքիայի հայտը: Նշենք, որ առաջարկների ընդունման վերջնաժամկետը մարտի 10-ն է, իսկ հյուրընկալող երկիրը հայտնի կդառնա 2018թ. սեպտեմբերին:

Թուրքիայի գլխավոր մրցակիցը լինելու է Գերմանիան: Ակնկալվում է, որ սկանդինավյան երկրները նույնպես կմիանան պայքարին համատեղ հայտով: Սակայն, թուրքերը հույս ունեն, որ մարզադաշտերի կառուցման և վերակառուցման վրա կատարած իրենց ներդրումները մրցակցային առավելություն կտան իրենց մյուս հավակնորդների նկատմամբ:

Նախկինում Թուրքիան փորձել էր ընդունել 2008, 2012 և 2016թ. Եվրոպայի առաջնությունները, սակայն հաջողության չէր հասել: