Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թուրքական ռեստորանները դադարեցրել են իտալական պիցցայի վաճառքը

Թուրքական ռեստորաններն առաջարկում են բոյկոտել իտալական պիցցայի վաճառքն իրենց երկրում: Օրինակ՝ Emirgan Cafe-ն երկու օրով արգելել է պիցցայի վաճառքը սրճարանում: Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս իրադարձությունը սերտորեն առնչություն ունի Եվրո 2016-ի հետ:

Իտալիայի ազգային հավաքականը Եվրո 2016-ի խմբային փուլի եզրափակիչ տուրում պարտվեց Իռլանդիայի հավաքականին, որի արդյունքում իռլանդացիները, զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Թուրքիայի հավաքականը միաժամանակ դուրս մնաց հետագա պայքարից՝ 3-րդ հորիզոնականն զբաղեցրած թիմերի շարքում զբաղեցնելով 5-րդ տեղը: Նշենք, որ 3-րդ հորիզոնականն զբաղեցրած թիմերից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին լավագույն 4 թիմերը:

Իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին անդրադարձել է այս հարցին ու թվիթերյան իր էջում գրել. «Կարդացել եմ իտալական պիցցայի վաճառքը բոյկոտելու թուրքերի քարոզարշավի մասին: Արդարացի է հնչում: Ոչ ոք երբեք չպիտի ուտի թուրքական պիցցա»:


Իսպանիայի հավաքականը 8 տարի անց պաշտոնական խաղ կանցկացնի «Սանտիագո Բեռնաբեուում»

Իտալիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Հոլանդիայի ընտրանու հետ խաղում (տեսանյութ)

Հոլանդիա – Իտալիա, Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

Բուֆոնի հետ մի թիմում հանդես եկած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

Իտալիայի հավաքականը խնդիրներ չունեցավ ալբանացիների հետ խաղում (տեսանյութ)

Իսպանիա – Իսրայել, Իտալիա – Ալբանիա. Մեկնարկային կազմեր

Բուֆոնն այսօր միանգամից երկու տպավորիչ ցուցանիշ գրանցեց

Իտալիայի հավաքականի հայտացուցակը Ալբանիայի և Նիդերլանդների դեմ խաղերում

Ինչքան գումար են ստացել հայկական ակումբներն իրենց ֆուտբոլիստների՝ ԵՎՐՈ-2016-ի որակավորմանը խաղալու համար

Ինչպիսի կազմ կունենա Իտալիայի ազգային հավաքականը ԱԱ 2022թ. ժամանակ

Ո՞ր պարտությունն էր ամենացավալին Գրիզմանի համար

Ջանլուիջի Բուֆոն. «Դժվար թե կշարունակեմ կարիերաս ԱԱ 2018-ից հետո»

ՈւԵՖԱ-ն ամփոփել է Եվրո 2016-ի դիտողականության արդյունքները

Գրիզմանը՝ Ռոնալդուին. «Ատում եմ քեզ»

Ինչ ասաց Ռոնալդուն հանդերձարանում ԵՎՐՈ-2016-ի տիտղոսը նվաճելուց հետո (տեսանյութ)

Ջանլուիջի Բուֆոնը հավասարվեց Իկեր Կասիլյասին