Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թոփ 5 ֆուտբոլային ռեկորդ, որ դժվար թե երբևէ գերազանցվեն

Ժամանակակից ֆուտբոլում գրեթե բոլոր ռեկորդները կապված են Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Մեր օրերի ֆուտբոլային գլխավոր դեմքերը գրեթե յուրաքանչյուր մրցաշրջանում թարմացնում են իրենց առանց այն էլ, այլմոլորակային ցուցանիշները ու ավելի մեծ տառերով են գրում իրենց անունը պատմության մեջ: Դրանցից մի քանիսը մոտակա ժամանակահատվածում, կամ անգամ տասնամյակում դժվար թե որևէ մեկը գերազանցի, անգամ իրենք՝ Մեսիենք: VivaroNews.am-ը ձեզ է ներկայացնում առավել բարդ գերազանցելի ու քիչ հայտնի ռեկորդները:

1. Ամենաագոլահարը

Ընդունված է համարել, որ ֆուտբոլի պատմության մեջ ամենից շատ գոլ խփել է Էդսոն Արանտես Դո Նասիմենտոն, նույն ինքը՝ Պելեն՝ 1281 գոլ 1362 խաղում: Կան վարկածներ, որ նրանից շատ գոլ խփել է մեկ այլ բրազիլացի Արթուր Ֆրիդենռայխը՝ 1329 գնդակ: Հոլովվում են այլ ֆուտբոլիստների անուններ, բայց…

Սա ոչ պաշտոնական վիճակագրություն է: Եթե մենք վերցնենք միայն պաշտոնական խաղերում գրանցած գնդակներ, ապա այստեղ Պելեն միայն երրորդ տեղում է 767 գնդակով: Երկրորդը, որքան էլ որ զարմանալի ու անգամ զավեշտալի է, Ռոմարիոն է՝ 772 գնդակով: Իսկ առաջատարը ոչ այնքան ֆուտբոլային երկրի ներկայացուցիչ, ավստրիացի Յոզեֆ Բիցանն է: Հանդես գալով մի քանի առաջնություններում, Բիցանը խփել է 805 գնդակ: Ու սա չգերազանցված ռեկորդ է:

Jozef

1 2 3 4 5