Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թոմաս Տուխել. «Չեմ կարող հաստատել Գունդոգանի տեղափոխությունը»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը նշել է, որ նա ոչ մի տեղեկություն չունի կապված Իլկայ Գունդոգանի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստը ամառային տրասնսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելու է «Սիթի», իսկ նրա տրանսֆերը կկազմի մոտ 30 մլն եվրո:

«Չեմ կարող հաստատել այդ ինֆորմացիան: Եթե դա ճիշտ է, ապա մենք կհաղորդենք այդ մասին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում DW Sports-ը: