Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թոմ Ջոնս. «Մխիթարյանին վերադարձնելու միակ տարբերակը նրան հնարավորություն տալն է»

Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականում Իան Պորտերֆիլդի օգնական, իսկ ապա գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Թոմ Ջոնսը Manchester Evening News-ի հետ զրույցում նշել է, որ Հենրիխ Մխիթարյանին իր նախկին մարզավիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է նրան ուղղակի խաղաժամանակ տալ:

«Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալը բավականին բարդ է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալն, ընդհանրապես, այլ մակարդակ է:

Նա որոշ վնասվածքներ ունեցավ, գուցե դրանք ազդեցին իր վստահության վրա: Սպասումները, գումարը որ ՄՅՈՒ-ն վճարել էր նրա համար, գուցե այդ ամենը ևս անդրադարձավ նրա վիճակի վրա:

Նա պետք է Մոուրինյոյի աչքը շոյելու տարբերակ գտնի: Հուսով եմ՝ կանի դա: Նրան գնել են որոշակի նպատակով, և նրան վերադարձնելու միակ տարբերակը նրան հնարավորություն տալն է»,-ասել է Թոմ Ջոնսը: