Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թեժ զարգացումներ՝ չեմպիոնական մրցավազքում և Աղվան Պապիկյանի գոլը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 13-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրը: Առաջատար «Ալաշկերտի» և «Փյունիկի» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով: Հաշիվը բացել է Զավեն Բադոյանը, ապա փյունիկցիներից աչքի են ընկել Արթուր Քարտաշյանը, Վարդան Պողոսյանը և Նարեկ Ասլանյանը: «Ալաշկերտին» պարտությունից փրկել է Արտակ Դաշյանի դուբլը (գոլերից մեկը՝ 11-մետրանոցից):

  • Առաջատարի սայթաքումից օգտվել է «Գանձասար-Կապանը», որը հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: Լուբամբո Մուսոնդայի և Կլաուդիր Մարինիի գոլերին դաշտի տերերից խաղավերջում պատասխանել է Ռաֆայել Սաֆարյանը: Կապանյան թիմն «Ալաշկերտին» զիջում է արդեն 3 միավորով:

  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով է ավարտել «Կրասնոդարի» հետ հանդիպումը: Էդգար Մանուչարյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 68-րդ րոպեին: «Ուրալը» 11-րդ հորիզոնականում է:
  • Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթող է ճանաչվել Հայաստանի գավաթի խաղարկության Մ-17 մրցաշարում: Ընտրանին եզրափակչում 6-0 հաշվով ջախջախել է «Փյունիկ Մ-17»-ին: Դուբլ է ձևակերպել Ժիրայր Շաղոյանը, աչքի են ընկել նաև Արամ Քոլոզյանը, Արսեն Գյուլամբարյանը, Նարեկ Գրիգորյանը և Գրիգոր Հովհաննիսյանը:
  • Լեհաստանի 2-րդ դիվիզիոնի 30-րդ տուրում «Բելհատուվը» հյուրընկալել է «Սյրարկային» և հաղթանակ տոնել 3-0 հաշվով: Աղվան Պապիկյանը դարձել է իր թիմի առաջին գոլի հեղինակը: Նա մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 75-րդ րոպեին: «Բելհատուվը» 9-րդ տեղում է:

Աղբան Պապիկյան

  • Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի 5-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Պրիալիտին»: Դաշտի տերերի կազմում աչքի են ընկել Ալբերտ Մնացականյանը և Եվգենի Տյուկալովը (դուբլ): «Արարատն» ընթանում է 20-րդ հորիզոնականում:
  • Արգենտինայի 3-րդ դիվիզիոնի 30-րդ տուրում «Դեպորտիվո Արմենիոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջել է «Խուստո Խոսե դե Ուրկիսային»: «Դեպորտիվո Արմենիոն» ընթանում է 8-րդ հորիզոնականում:
  • Գերմանիայի 4-րդ դիվիզիոնի Հարավարևմտյան գոտու 35-րդ տուրում «Շտայնբախը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտություն է կրել «Սարբրյուկենից»: Սարգիս Ադամյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 84-րդ րոպեին: «Շտայնբախը» եզրափակում է լավագույն հնգյակը:
  • Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնի 37-րդ տուրում «Ռեյմսը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել «Տրուայից»: Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը զբաղեցնում է 7-րդ տեղը:
  • Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Զարյան» հյուրընկալել է «Ալեքսանդրիային» և հաղթել նվազագույն հաշվով: Գեղամ Կադիմյանը դուրս է մնացել հայտացուցակից: «Զարյան» 3-րդ տեղում է:
  • Մոլդովայի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում «Զիմբրուն» սեփական հարկի տակ մեկական գնդակ է փոխանակել «Սպերանցայի» հետ: Արտյոմ Խաչատուրովը մասնակցել է առաջին խաղակեսին: «Զիմբրուն» 5-րդ հորիզոնականում է:
  • Հորդանանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ալ-Ջազիրան» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Ալ-Ռամտխային»: Մարտիկ Մարտիկյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել ավելացված 2-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 20-ին:
  • Սլովակիայի 3-րդ դիվիզիոնի Արևմտյան գոտու 30-րդ տուրում «Տոպվարը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության է հասել «Սլովանի» նկատմամբ: Դավիթ Հովսեփյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ փոխարինվելով 90-րդ րոպեին, իսկ Վաչե Միլիտոսյանը վնասվածքի պատճառով բաց է թողել խաղը: «Տոպվարը» 12-րդ հորիզոնականում է:

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»